07:49 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Տեսանյութեր

Սպանություն ավտոմեքենայով. Գավառի դեպքն ուղղակի ավտովթար չէր. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2453)
1784 0 0

Առաջին հայացքից Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցածը երեք մեքենայի մասնակցությամբ վթար էր, բայց՝ միայն առաջին հայացքից։

Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել է, որ մարտի 10–ին տեղի ունեցածը ոչ թե սովորական ավտովթար է, այլ ավտոմեքենայի օգնությամբ կատարված սպանության փորձ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» կայանված են եղել, իսկ մարդիկ՝ ճամփեզրին կանգնած։

«ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին ու բախվել կայանված մեքենաներին։ Վրաերթի ենթարկվածներից 23-ամյա երիտասարդը, որը Լճափ գյուղի բնակիչ էր, տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև «ՎԱԶ- 21099»-ի» վարորդը՝ Գավառի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Մեքենայի մեջ եղել էր նաև նրա 23-ամյա եղբայրը։ Պարզվել է, որ առավոտյան կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել, հետո՝ մեքենան փոխադրամիջոցից վերածվել էր հանցագործության գործիքի։ Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Եղբայրները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

«Մերձմոսկովյան «Խաշ» ռեստորանում կրակել են հայի վրա». ԶԼՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2453)

Ըստ թեմայի

Հովհաննիսյան. «Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է հրադադարի մեխանիզմների ներդրումից»
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից
Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Սպանություն, ավտոմեքենա, ավտովթար, Գավառ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ