14:00 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Տեսանյութեր

Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր «կորոնապարը»․ տեսանյութ` կրքոտ իտալացիներից

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (725)
41010

Իտալացիները չեն կարողանում հանգիստ նստել տանը։ Նրանք չեն վախենում վտանգավոր վարակից, շարունակում են պարել ու նվագել։ Ամենակարևորը՝ դա անում են «թեմայի մեջ»։

Այս օրերին, երբ Իտալիայում տարածվում է COVID-19-ը, Rimbamband խումբը հումորային տեսահոլովակով զվարճացնում է համացանցի օգտատերերին։

Երիտասարդները որոշել են ևս մեկ անգամ հիշեցնել անվտանգության կանխարգելիչ միջոցների մասին ու ջանք չեն խնայել, որ իրենց երկար ժամանակ չմոռանան։

Իտալացիները գրոտեսկային շարժումներով ցուցադրում են՝ ինչպես է պետք բարևել միմյանց, ինչպես է պետք ձեռքերը լվանալ ու ինչ վնասակար սովորություններից պետք է գոնե ժամանակավորապես հրաժարվել։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

«Ուզում էինք մի քանի հասարակ խորհուրդներ ցույց տալ։ Այս տեսահոլովակը նկարել ենք դեռ այն ժամանակ, երբ Իտալիան «կարմիր գոտի» չէր համարվել», - տեսանյութի նկարագրության մեջ գրել են երիտասարդները։

«Հիանալի է, դուք հիասքանչ եք», «շնորհակալություն, միշտ մի քայլ առաջ եք», «խուճապի ու վախի այս մթնոլորտում կարողանում եք ուրախացնել մեզ», «շնորհակալություն, որ նույնիսկ այս տխուր պահերին մեզ ժպիտ եք պարգևում»,– արձագանքել են մարդիկ։

Մարտի 10-ին երկրում կարանտին ու «կարմիր գոտի» են հայտարարել, որի ժամանակ սահմանափակվում է ոչ միայն երկիր ժամանողների կամ լքողների տեղաշարժը, այլև տեղափոխությունները Իտալիայի ներսում։

Կրակոտ պար կորոնավիրուսի դեմ. «Դոմոդեդովոյում» կինը խուճապ է ցրում. տեսանյութ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (725)

Ըստ թեմայի

Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում
Խանութներում ապրանք կա, դիմակների թիվն էլ 1 միլիոնի է հասնում. ՏՄՊՊՀ հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանը ճիշտ բարևելու օրինակ է ցույց տալիս. լուսանկար
թեգերը:
տեսանյութ, կորոնավիրուս, Իտալիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ