06:10 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսանյութեր

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (187)
27820
© Sputnik /

Փորձագետի կարծիքով` եթե Հայաստանի կառավարությունը ճկուն գտնվի և վարի մինչ այդ իրականացված ռազմավարությունը, կարող է խուսափել մեծ կորուստներից։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցած վերջին զարգացումներին, էներգակիրների գնանկման պատճառներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՕՊԵԿ–ն ու Ռուսաստանի Դաշնությունը չէին կարողացել համաձայնության հասնել նավթի արտահանման կրճատման շուրջ։ Ռուսաստանն առաջարկել էր պահպանել ներկայիս պայմանները, մինչդեռ Սաուդյան Արաբիան առաջարկել էր հավելյալ կրճատել նավթի արտահանումը։ Արդյունքում ապրիլի 1-ից պայմանագիրը չի գործի։

Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»

Արա Մարջանյանի դիտարկմամբ` կատարվում է շատ հետաքրքիր գործընթաց, ավարտվում է մի ժամանակաշրջան, որի հիմքը դրվեց 2003թ.–ի սեպտեմբերին կնքված մեծ գործարքով, որի կողմերն էին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան։

«Մոսկվա էր ժամանել արաբ թագաժառանգը, որը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Նշված երկրներն այն ժամանակ եկան ռազմավարական ու պատմական համաձայնության, որպեսզի բացառվի առաջիկա տասնամյակներում այն համակարգային հարվածը, որը դրանից առաջ հասցվել էր ԽՍՀՄ–ին, սակայն այդ համաձայնագրի դարաշրջանը կարծեք թե արդեն ավարտվում է»,– նշում է փորձագետը։

Անդրադառնալով նավթի շուկայում տեղի ունեցող վայրիվերումներին ու այն հարցին, թե ինչպես դրանք կազդեն էներգակիրներ ներկրող Հայաստանի տնտեսության վրա, Արա Մարջանյանը նշում է, որ այդ խնդիրը կախված է մեր իշխանությունների վարած քաղաքականությունից, թեև հում նավթի գների տատանումներն, ըստ փորձագետի, անմիջականորեն չեն ներազդի մեր տնտեսության վրա։

Այլ բան է, եթե ընդհանուր տնտեսական անկման հետևանքով ընկնեն նաև նյութական կրիչների, օրինակ` մոլիբդենի, պղնձի և այլ հանքահումքային ապրանքների գները, ապա դա ուղղակիորեն կարող է հարվածել մեր տնտեսությանը։ Ըստ փորձագետի` եթե Հայաստանի կառավարությունը ճկուն գտնվի և վարի մինչ այդ իրականացված ռազմավարությունը, ապա կարող է խուսափել մեծ կորուստներից։

«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին

թեմա:
Sputnik զրույց (187)

Ըստ թեմայի

Տնտեսության աճ են կանխատեսում, բայց արդյունաբերությունը նորից հետ է ընկնում. Մարգարյան
Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանադրական հանրաքվեն կզարգացնի տնտեսությունն ու տուրիզմը
Կորոնավիրուսն ու Չինաստանի վիճակը Հայաստանի տնտեսության վրա թույլ են ազդում. նախարար
թեգերը:
հանքարդյունաբերություն, Հայաստան, տնտեսություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ