21:59 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Տեսանյութեր

Ոստիկանությունը հորդորում է սահմանված քանակից ավել ուղևորներ չտեղափոխել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (491)
8510

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացրել, որի արդյունքում հայտնաբերվել է նաև առանց վարորդական իրավունքի մեկ վարորդ։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկաններն այսօր հանրային տրանսպորտի վարորդներին մոտեցել ու հորդորել են սահմանված քանակից ավել ուղևորներ չտեղափոխել։

«Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է գրանցվել։

ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով համապատասխան մասնագիտական միջոցներով մարտի 14–ից ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։

Ախտահանումն իրականացվում է ամեն օր, հերթափոխից հետո։

Հանրապետությունում մարտի 16-իցապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված:

Ինչպես պաշտպանել զինծառայողներին կորոնավիրուսի վտանգից. Դավթյանը ծնողներին ուղերձ է հղել

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (491)

Ըստ թեմայի

Երևանի խոշոր սուպերմարկետներն ախտահանվում են. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանն ախտահանում է քաղաքային տրանսպորտը. տեսանյութ
Գյումրիում կանգառներն ախտահանվում են, բացօթյա առևտրով զբաղվողները՝ զգուշացվում
Ինչպես են ախտահանում տրասպորտը. The Guardian–ը հրապարակել է հայ լուսանկարչի որսած կադրը
թեգերը:
ուղևոր, վարորդ, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ