06:38 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տեսանյութեր

Երևանի մետրոյում մարդիկ քչացել են․ ինչպե՞ս են կորոնավիրուսի դեմ պայքարում «գետնի տակ»

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (318)
460 0 0

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Երևանի մետրո և համոզվել, որ այնտեղ խուճապ չկա, բայց ուղևորների թիվը զգալի նվազել է։

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն անդրադարձել է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա։ Շատերը տնից են աշխատում, մյուսները փորձում են խուսափել մարդաշատ վայրերից։ Սա իր ազդեցությունն է ունեցել նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի վրա։ Առաջինը աչք է ծակում մարդկանց բացակայությունը։ Գնացքներում հազիվ տասը մարդու կարելի է հանդիպել, իսկ կայարաններում ընդամենը 5-6 սպասող կա։

Վիրուսի տարածումը կանխելու համար մետրոյում ամենօրյա բուժզննում են անցկացնում, չափում են ջերմությունն ու ճնշումը։ Բոլոր մեքենավարներին բժշկական դիմակներ են բաժանել, գծային կետերում ախտահանիչ միջոցներ են դրել, որպեսզի մեքենավարները ձեռքերն ախտահանեն։ Բոլոր աշխատակիցները փորձում են առավելագույնս զգույշ լինել, քիչ շփվել ուղևորների հետ և հետևել հիգիենայի կանոններին։

«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մեքենավարը։ Ամեն մեքենավար մեզ համար շատ մեծ ու կարևոր նշանակություն ունի։ Եթե հանկարծ մեկի վրա կասկած լինի, ինձ թվում է՝ բոլոր մեքենավարներին կմեկուսացնեն։ Չգիտեմ` ինչ կլինի»,- ասում է «Քարշ» մասնաճյուղի շահագործման գծով պետի տեղակալ Աշոտ Երեմյանը։

Դիմակով և շարժման մեջ․ ի՞նչ են շնչում երևանյան տրանսպորտի ուղևորներն ու վարորդները

Ուղևորների մեջ նույնպես քիչ չեն բժշկական ձեռնոցներով և դիմակներով մարդիկ, մոտ 15-20 տոկոս։ Նրանք բոլորը փորձում են միմյանցից հեռու նստել։ Մետրոյում խուճապ չկա, բայց բոլորը հասկանում են, որ յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր, այլև նրանց համար, ում կարող է վարակել։

Գործատուն պարտավոր է վճարել աշխատողին չաշխատած օրերի դիմաց. ՊԵԿ նախագահ

Հիշեցնենք, որ այս պահին երկրում արդեն կորոնավիրուսով վարակված 122 մարդ կա։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը COVID-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում արտակարգ դրություն հայտարարեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Ինչ չվերթեր կիրականացվեն մինչ մարտի 20-ը․ «Զվարթնոցի» չվացուցակը

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (318)

Ըստ թեմայի

Ինչ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները. պատմում է նախարարը
Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան
Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ
Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը
թեգերը:
կորոնավիրուս, մետրո, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ