17:09 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տեսանյութեր

Կորոնավիրուսի պատճառով Գյումրու փողոցներն էլ են դատարկվել

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (314)
26610
© Sputnik / Armenuhi Mkhoyan

Արդեն երկու օր է, ինչ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը։ Փողոցները վերածվել են ամայի ու դատարկ տարածությունների։ Թե ինչպիսին է պատկերը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ դիտեք տեսանյութում։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է Գյումրիում տիրող իրավիճակը․արդեն երկրորդ օրն է՝ Գյումրու փողոցներն ու հրապարակները դատարկ են:

Գյումրեցիները տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ չմոռանալով իրենց հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ և լրացնել ձևաթուղթը, իսկ ոստիկանները վերահսկում են իրավիճակը։

Մենակ մնացած Երևանը` վերևից. ի՞նչ տեսք ունի քաղաքն առանց աղմուկի

Մինչև արտակարգ դրությունը ամենամարդաշտ ու երթևեկությամբ լի Վազգեն Սարգսյան ու Գորկու փողոցներում ևս ամայություն է: Երթևեկող մեքենաների էլ հազվադեպ կարելի է հանդիպել։ Կյանքն ասես կանգ է առել:

Արտակարգ դրությունը Հայաստանում կտևի մինչև ապրիլի 14–ը, իսկ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումը մարտի 31-ը ներառյալ։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (314)

Ըստ թեմայի

Երևան, տեղաշարժի սահմանափակման 2-րդ օր. Մայր Հայաստանը «հետևում» է դատարկված քաղաքին
Կորոնավիրուսի պատճառով Երևանը դատարկվել է. լուսանկարներ
Էստուկյան. «Խանութի ցուցափեղկերը դատարկ էին, բայց ում տունը մտնում էիր՝ լիքն էր, հագեցած»
թեգերը:
ոստիկան, փողոց, Արտակարգ դրություն, Գյումրի, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ