15:25 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Տեսանյութեր

Նվիրվում է աշխարհի բոլոր հայ երեխաներին. իրանցի երեխաները «Կաքավիկն» են երգում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
48130

Ե՛վ հայ, և՛ իրանցի օգտատերերը շատ են հավանել խմբի կատարումը և տարբեր լեզուներով շնորհակալություն հայտնել գեղեցիկ ու գրագետ մատուցման համար։

Իրանցի Սեդա Սոդեյֆի անուն ազգանունով օգտատերերը  Facebook–ի իր էջում մի տեսահոլովակ է հրապարակել, որտեղ իրանցի դպրոցահասակ աղջիկները երգում են «Կաքավիկ» երգը` Կոմիտասի երաժշտությամբ և Հովհաննես Թումանյանի խոսքերով։ Աղջիկները հայկական տարազային գլխարկներով և հյուսերով տեսահոլովակի սկզբում մեկ–մեկ մոտենում են և նախ հայերեն, ապա պարսկերեն ասում. «Նվիրվում է աշխարհի բոլոր հայ երեխաներին»։

«Նրան կառավարությունն է բերել, որ թու, թու, թու անի». օտարերկրացին նվագում է Երևանում

Տեսանյութի տակ Սեդա Սոդեյֆին գրել է, որ երգը կատարում է «Սաիդա» խումբը։ Նրանք ներկայացնում են «Խաղաղություն» ծրագրի առաջին տեսահոլովակը` լուսավոր օրերի ակնկալիքով։ Տեսահոլովակում քանոնների տրիո է։

«Կատարողներից որևէ մեկը, այդ թվում ես և Սայեն, հայ չենք։ Հուսով ենք` հաճույք կստանաք։ Միշտ սիրելի Կոմիտաս. հատված հայկական «Կաքավիկ» երգից։ Տեսահոլովակի ռեժիսոր՝ բարի և համբերատար Մոին Հաշեմի Նասաբ»,–գրել է նա։

Ինքնամեկուսացած երաժիշտները պարապ չեն նստում. այս տեսանյութը շատերին է ժպիտ պարգևել

Ի դեպ, Սեդա Սոդեյֆի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա սովորել է Երևանի կոմիտասի անվան կոնսերվատորիայում։

Ե՛վ հայ, և՛ իրանցի օգտատերերը շատ են հավանել խմբի կատարումը և տարբեր լեզուներով շնորհակալություն հայտնել գեղեցիկ ու գրագետ մատուցման համար։

Ըստ թեմայի

Երևանի գիշերներում... տղամարդը դհոլ է նվագում. տեսանյութ
Արտաշատի խանութներից մեկում մանրը վերադարձնում են գոգաթիակով. տեսանյութ
Իսպանացի ոստիկանները երգերով ուրախացնում են մեկուսացման մեջ գտնվողներին. տեսանյութ
թեգերը:
Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, երգ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ