03:39 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսանյութեր

Դժվար է չվարակվել Cor UNO virus պարով, երբ բոլորը կարանտինում են. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
256070
© Sputnik /

«Заячий Стон» կոլեկտիվի հայտարարած մարտահրավերը թրենդային է դարձել սոցցանցերում։ Sputnik Արմենիայի աշխատակիցներն էլ որոշեցին մի քիչ շեղվել կորոնավիրուսային լրահոսից և միաժամանակ զվարճացնել տանը նստած ընթերցողներին։

Մենք ընդունեցինք մարտահրավերը և միացանք միջազգային #unochallenge–ին։ Հեշտ չէր, բայց զվարճալի էր։

Մի քանի օր շարունակ խմբագրությունում հնչում էր «Little Big» խմբի «Uno» երգը, իսկ «պարային կոլեկտիվն» իր «հնարքներն» էր հորինում։ Գլխավոր դերերում են Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Նաիրա Մելքումյանը, օպերատոր Արամ Ներսիսյանը, ֆոտոխմբագիր Անդրանիկ Ղազարյանը, լրագրողներ Կարինե Հարությունյանը, Աննա Ապրեսովան ու Նանա Մարտիրոսյանը։ Իսկ համակարգողի դերում լուսանկարիչ Ասատուր Եսայանցն էր։

Շտապօգնության աշխատակիցները պարում են կորոնավիրուսից բուժվածների համար

Տեսանյութը դիտելիս գրեթե անհնար է զսպել ծիծաղը։ Ի դեպ, զվարճալի տեսանյութը դիտելուց բացի, կարելի է սովորել պարը և միանալ մարտահրավերին։ Ոչ միայն մի լավ կուրախանաք, այլև կազատվեք կարանտինի ժամանակ կուտակած ավելորդ կալորիաներից։

Եկեք պարզապես ժպտանք ու առողջություն մաղթենք միմյանց։

Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ

Ըստ թեմայի

Երբ երգում են բոլորը. անհավանական ֆլեշմոբ ինքնամեկուսացած Իտալիայում
Իրանցի բժիշկները պարում են կորոնավիրուսով վարակվածներին ուրախացնելու համար. տեսանյութ
Լեզգինկան ընդդեմ կորոնավիրուսի, կամ լավ տրամադրությունը միայն կօգնի. տեսանյութ
Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Պար, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ