06:26 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Տեսանյութեր

Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1870)
144 0 0

Հայաստանում պայքարում են կորոնավիրուսի դեմ, և յուրաքանչյուրն անում է դա իր մասնագիտական կարողություններով:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հեռավար երաժշտական երախտագիտություն է հայտնել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին:

Նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանի պետական օրհներգի հեռավար կատարումը, որին նվագախմբի անդամներից յուրաքանչյուրը մասնակցում է տնից՝ համացանցի միջոցով:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը: Առողջությո՛ւն բոլորին»,- գրում է մաեստրո Սմբատյանը:

Հիշեցնենք` այսօրվա տվյալներով` Հայաստանում 482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 58-ով։

Վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։

Վարակվածների մեջ կան նաև բուժաշխատողներ, որոնք հիվանդացել են իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս: Հայաստանում բժիշկներին ուղղված երախտագիտության բազմաթիվ ակցիաներ են իրականացվում: Իսկ օրեր շարունակ տուն չգնացող բժիշկների երխաներն օրերս ֆլեշմոբ էին հրապարակել, որտեղ խնդրում էին բոլորին մնալ տանը, որ իրենց ծնողները կարողանան տուն վերադառնալ:

«Մնացեք տանը, որ մամաս շուտ գա տուն». Մասիսի բժիշկների երեխաների հուզիչ ֆլեշմոբը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1870)

Ըստ թեմայի

Ինքնամեկուսացած երաժիշտները պարապ չեն նստում. այս տեսանյութը շատերին է ժպիտ պարգևել
Արքայազն Ուիլյամի երեխաները շնորհակալություն են հայտնել բժիշկներին. տեսանյութ
Պահպանել հեռավորություն անգամ ընդմիջման ժամին․ բուժաշխատողների նոր կոչը
Երբ երգում են բոլորը. անհավանական ֆլեշմոբ ինքնամեկուսացած Իտալիայում
թեգերը:
բժիշկ, Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, կորոնավիրուս, Հայաստան, Սերգեյ Սմբատյան, ֆլեշմոբ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ