12:21 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տեսանյութեր

«Ամեն օր հանդիպելու եմ Ինգային». այս զույգը ճաշում ու սուրճ է խմում սահմանին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (820)
127 0 0
© Sputnik /

Դանիացի Ինգա Ռասմուսենն ու գերմանացի Կարստեն Թուխսեն Հանսենն արդեն երկու տարվա ծանոթներ են։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Գերմանիան ու Դանիան փակել են սահմանը, բայց դա չի խանգարել կնոջն ու տղամարդուն։

Կինն ամեն օր մեքենայով գնում է Դանիայի և Գերմանիայի փակ սահմանի մոտ, որպեսզի շփվի Կարստենի հետ:

«Երբ տանն ես, ժամանակը տեղից չի շարժվում, բայց մենք ոչինչ փոխել չենք կարող։ Մտքներովս էլ չէր անցնում, որ այսպիսի բան կլինի»,– ասում է Ինգան։

«Մեզ համար սահմաններ չկան։ Մենք ամեն օր այստեղ նստելու ենք», - հավաստիացնում է Կարստենը և ավելացնում` անկախ ամեն ինչից, անձրև լինի, թե քամի, պատրաստվում է ամեն օր տեսնել Ինգային:

Կորոնավիրուսը աշխարհում․ ԱՀԿ-ն նոր տվյալներ է հրապարակել

Սուրճ, թխվածքաբլիթ և ամենօրյա զրույց. թոշակառուներն առանց այս ամենի արդեն չեն պատկերացնում իրենց կյանքը, որովհետև ամբողջ անցած տարի նրանք ամեն օրը միասին են անցկացրել։

Զույգը հույս ունի, որ կյանքը նախկին հուն կվերադառնա Զատկի տոներին: Երբ սահմանափակումները վերացնեն, նրանք պատրաստվում են ճանապարհորդել միասին։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես են նրանք ժամադրվում սահմանին:

Արդուկով պայքար կորոնավիրուսի դեմ, կամ վրացական Փոթիում «կողոպտում» են մարդկանց

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (820)

Ըստ թեմայի

«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել
Հայաստանում գործարկվել է կորոնավիրուսի հայտնաբերման բջջային հավելվածը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով. ևս մեկ մարդ մահացել է
թեգերը:
տեսանյութ, տղամարդ, Կին, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ