13:41 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92
Տեսանյութեր

Մինչև 100 թեստի պատասխան` մեկ օրում. Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան բացազատվել է

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)
20510

Շարժական լաբորատորիայի միջոցով ամենօրյա ռեժիմով կիրականացվի այն զորամասերի զինծառայողների նմուշառումներ, որտեղ սահմանված է խիստ հակահամաճարակային ռեժիմ։

Ռուսաստանից Հայաստան բերված COVID-19–ի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիան այսօր արդեն բացազատվել է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել հայ և ռուս գործընկերների համագործակցության առաջին օրվա մասին։

ԶՈւ ռազմաբժշկության վարչության պետ Սահակ Օհանյանի խոսքով` ամենօրյա աշխատանքային ռեժիմով կիրականացնեն  այն զորամասերի զինծառայողների նմուշառումներ, որտեղ սահմանված է խիստ հակահամաճարակային ռեժիմ։

«Մեր ռուս գերծընկերները 2 ժամվա ընթացքում ծավալելու են լաբորատորիան և պատրաստ են լինելու ընդունել մեր կողմից ներկայացված նմուշները։ 5 ժամվա ընթացքում 30 պատասխան ենք ստանալու, օրվա ընթացքում` մինչև 100։ Գնահատելու ենք, ըստ դրա հետագա աշխատանքները պլանավորենք»,–ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին  Ռուսաստանից Հայաստան ժամանեց ռազմական մասնագետների խումբը, որի անդամները հայ գործընկերներին կաջակցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման գործում:
Մասնագետներն իրենց հետ բերել են COVID-19–ի հետազոտություններ կատարելու հնարավորություն ունեցող շարժական լաբորատորիա և ախտահանման համակարգ։

Սա կատարվել է  հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակում ու պաշտպանության նախարարների նախաձեռնությամբ։

Մնացականյանն ու Լավրովը զրուցել են հեռախոսով. խոսել են կորոնավիրուսի մասին

Կենսաբանական անվտանգության մասնագետների խմբում համաճարակաբաններ ու վարակաբաններ են ընդգրկված։

Նշենք, որ մոդուլը կարող է 45 օր ինքնուրույն աշխատել` առանց միջամտության։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (817)

Ըստ թեմայի

Եթե ինքնամեկուսացածը լքում է մեկուսացման վայրը, ոստիկանությունն ազդանշան է ստանում
Կորոնովիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները կպարգևատրվեն. Մարությանն է որոշել
Բջջային հավելվածի միջոցով բացահայտվել է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք
թեգերը:
թեստ, զինծառայող, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), կորոնավիրուս, Հայաստան, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ