04:16 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տեսանյութեր

Նարեկ Հախնազարյանը ներկայացնում է իր «մեկուսարանը». տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (772)
417240

Ամենից շատ Հախնազարյանին դուր է եկել իր սենյակի մեծ ու գեղեցիկ պատշգամբը, որտեղ նա կանցկացնի օրվա մեծ մասը` զբաղվելով ընթերցանությամբ։

Աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիային ներկայացրել է իր «մեկուսարանը»։ Ապրիլի 7–ին Ռուսաստանից չարտերային չվերթով վերադառնալուց հետո նրան և մյուս ուղևորներին մեկուսացրել են Երևանի հյուրանոցներից մեկում։ 

Հախնազարյանը գոհ է և ընդունելությունից և այն պայմաններից, որում պահվում են կարանիտին մեջ հայտնվածները։

«Հիմա Հայաստանում եմ, 14 օր կանցկացնեմ Երևանի հյուրանոցներից մեկում։ Ապշած եմ մեր օդանավակայանի աշխատակիցների, բժիշկների, ոստիկանների լավ աշխատանքից։ Շատ լավ պայմաններում ենք, և սնունդն է շատ լավը»,–ասաց Հախնազարյանը` հավելելով, որ ամեն ինչ արված է, որ իրենք 14 օր իրենց լավ զգան։ Ապա երաժիշտը փոքրիկ էքսկուրսիա արեց ու ներկայացրեց իր պահման պայմանները։

Մեծ սենյակ` սառնարանով, հեռուստացույցով, աշխատանքային սեղանով, հարմարավետ սանհանգույց։ Բայց ամենից շատ Հախնազարյանին դուր է եկել մեծ ու գեղեցիկ պատշգամբը, որտեղ նա կանցկացնի օրվա մեծ մասը` զբաղվելով ընթերցանությամբ։

Ավելի վաղ երաժիշտը Sputnik Արմենիային ասել էր, որ շատ գոհ է ընդունելությունից։

Հախնազարյանի խոսքով` հյուրանոցի համարներից դուրս գալ չի թույլատրվում, ամբողջ անձնակազմն աշխատում է պաշտպանիչ հագուստով ու հատուկ միջոցներով:

Երաժիշտը որոշել է անգամ մեկուսացման պայմաններում տեսանյութեր նկարել, օնլայն համերգներով հանդես գալ: 

Երաժիշտն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին` նման քայլերի համար և ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին` Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար։ 

Վերջում նա կոչ է անում բոլոր քաղաքացիներին տանը մնալով օգնել այս մարդկանց` այս փորձությունը հաղթահարլու հարցում։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության իրականացրած Մոսկվա-Երևան չարտերային երկու չվերթերով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող շուրջ չորս հարյուր ՀՀ քաղաքացիներ:

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ եղել են քաղաքացիներ, որոնք չեն կարողացել հայրենիք վերադառնալ նշված չվերթերով։ Նրանցից մոտ 200-ը դեսպանության համակարգմամբ տեղավորվել է 4 հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ էլ հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում: Մոտավոր հաշվարկներով` այս պահին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեն այդ երկրում մնացած ևս շուրջ 1600 հայաստանցիներ:

Չարտերային չվերթերով Հայաստան վերադարձած քաղաքացիներին արդեն տեղափոխել են մեկուսացման վայրեր։ Նրանց մեկուսացրել են Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։

Քաղաքացիները կարանտինային պարտադիր ռեժիմում կանցկացնեն 14 օր։

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (772)

Ըստ թեմայի

«Ես ուղղակի ապշած եմ». Նարեկ Հախնազարյանը կարանտինը կանցկացնի երևանյան հյուրանոցում
թեգերը:
կորոնավիրուս, Նարեկ Հախնազարյան, Հյուրանոց, Հայաստան, Արտակարգ դրություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ