15:37 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Տեսանյութեր

«Պարզապես ցնցող է». մեկուսացած Նարեկ Հախնազարյանի առցանց համերգն ու օգտատերերի արձագանքը

Ստանալ կարճ հղումը
24710

Աշխարհահռչակ թավջութակահարն արդեն 11 օր է՝ կարանտինային խիստ ռեժիմում մեկուսացած է Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը կրկին դասական երաժշտության սիրահարներին առցանց անակնկալ է մատուցել։ Կառավարության Facebook-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում Հախնազարյանը «ոչ պաշտոնական» համերգով է հանդես եկել իր մեկուսարանից։ Աշխարհահռչակ թավջութակահարն արդեն 11 օր է՝ կարանտինային խիստ ռեժիմում մեկուսացված է Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։ Այդպես Հախնազարյանն այս օրերին հյուրանոցային իր սենյակից պարբերաբար ուղիղ եթերներ է ունենում՝ տարբեր ստեղծագործություններ կատարելով։ Այս անգամ առցանց համերգի ծրագիրը բավականին զանազան էր։ Թավջութակահարն ընտրել էր տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների բազմաժանր գործեր։

«Կսկսենք Բախից, այսինքն՝ 18-րդ դարից, կշարժվենք առաջ և կհասնենք 21-րդ դար՝ մեր ժամանակակից կոմպոզիտորներին»,- ասաց Հախնազարյանն ու նշեց, որ նման ծրագիր ընտրել է նրանց համար, ովքեր քաջածանոթ չեն դասական երաժշտությանը։ Այսպիսով նա ցանկանում է ցույց տալ, թե որքան հարուստ ու բազմերանգ է դասական երաժշտական աշխարհը։

Օգտատերերն իրենց մեկնաբանություններում հիացմունքով են արձագանքել Հախնազարյանի վիրտուոզ կատարումներին։ Թեպետ հեռավար պայմաններում հոտնկայս ծափահարել հնարավոր չէ, բայց օգտատերերը բացականչական նշաններով «Բրավո»-ներ և ծափերի պատկերանշաններ են թողել մեկնաբանություններում։

«Թավջութակի արքա», «Պարզապես ցնցող է»,- հիացած գրում են օգտատերերը։

Մեկ ուրիշն էլ անսովոր, հիացական արձագանք-մեկնաբանություն է գրել. «Գազան հայ տղա»։
Առցանց համերգի վերջում աշխարհահռչակ թավջութակահարը ևս մեկ անգամ խնդրեց լուրջ վերաբերվել կորոնավիրուսին ու կոչ արեց մնալ տանը։

Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

Ըստ թեմայի

«Պայթյուն» հետո կլինի․ ինչպես է կորոնավիրուսը ազդում Հայաստանի տնտեսության վրա
Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել
Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, Համերգ, Նարեկ Հախնազարյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ