03:16 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Տեսանյութեր

Չի լինի «Յուքոմ», կլինի «Յունեթ». Եսայանները նոր ընկերություն են հիմնում

Ստանալ կարճ հղումը
608 0 0

«Յուքոմ» ընկերությունը հիմնադրած եղբայրներից մեկը` Հայկ Եսայանը, հայտարարել է, որ իրենք խաբված են, իրենց մեջքի հետևում քայլեր են իրականացվել:

«Յուքոմ» ընկերության հիմնադիր, 5.94%-ի բաժնետեր Հայկ Եսայանը տեսաուղերձ է հղել և հայտնել, որ այս պահից սկսած դադարում է զբաղվել «Յուքոմով»:

«Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որը ստեղծվել էր, մի հատ էլ «Յուքոմ» կստեղծի՝ էլ ավելի լավն ու ավելի մեծը»,- տեսանյութում իր թիմի մտադրություններն է ներկայացնում Հայկ Եսայանը:

Նա նաև նշում է, որ իրենք խաբված են, իրենց մեջքի հետևում քայլեր են իրականացվել, բազմաթիվ խոսակցություններ ու խնդիրներ են եղել խորհրդի անդամների ու բաժնետերերի հետ, ինչի հետևանքով էլ որոշել են հեռանալ ընկերությունից:

Հիշեցնենք` օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ «Յուքոմի» շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ucom–ը կռվախնձոր է դարձել. ի՞նչ է տեղի ունենում ընկերությունում, և ո՞րն է ելքը

Մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը:

Նշենք, որ Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Իսկ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել է տնօրենների խորհրդի նիստը՝ Արա Խաչատրյանի ընտրության նպատակով, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Մամուլին հասած տեղեկություններով` նա տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, ապա այդ գումարները «լվանալուց» հետո արդեն օրինական ճանապարհով փոխանցել Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում:

Ըստ լուրերի` այս փաստերը հայտնվել են ԱԱԾ-ի ձեռքում, որոնց հիման վրա Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը:

Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմը, սակայն, հերքել էր իրենց պաշտպանյալին նման մեղադրանք առաջադրելու մասին լուրը:

Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին

Ըստ թեմայի

Գագիկ Խաչատրյանի հետ պետք չէ նույնականացնել. Ucom–ի տնօրենի պատասխանը
Ինչ կլինի, եթե Ucom–ը գնի Beeline ընկերությունը. ՏՄՊՊՀ–ն դեռ վերլուծություններ է անում
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
թեգերը:
տեսանյութ, Հայկ Եսայան, UCom ընկերությունը

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ