17:56 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տեսանյութեր

Սարսափ Նյու Յորքում. հայտնաբերվել են դիակներով լի բեռնատարներ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (997)
454 0 0
© Sputnik

Նյու Յորքում հայտնաբերվածը՝ 4 բեռնատար ՝ 60 դիակներով, սարսափեցրել է շատերին։ Իրավապահները մեքենաներով հետաքրքրվել են, երբ Բրուքլինի բնակիչները բողոքել են սարսափելի գարշահոտությունից։

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Նյու Յորքում իրավապահները 4 բեռնատար են հայտնաբերել, որոնց մեջ 60 դիակ է եղել։ Նշվում է, որ դիակները պահել են բեռնատարներում ՝ Բրուքլինի շրջանի թաղման բյուրոյում տեղ չլինելու պատճառով: Մեքենաներից մեկում անգամ սառեցնող համակարգ չի եղել։

Առայժմ հայտնի չէ` արդյոք այդ մարդիկ կորոնավիրուսից են մահացել, թե ոչ։

CNN-ի տվյալներով ՝ թաղման բյուրոյում դիակիզումից առաջ մարմինները պահելու տեղ չի եղել։ Քաղաքի առողջապահության վարչությունը հիշեցրել է, որ թաղման բյուրոն և մահացածների տերերը պարտավոր են պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, որոնք այս օրերին շատ կարևոր են:

Տեղական իշխանությունները սառեցման համակարգով հատուկ բեռնատար են հատկացրել։ Մարմինները կտեղափոխվեն համապատասխան վայր:

Լուկաշենկոն և Բերդիմուհամեդովը հաղթեցին կորոնավիրուսին. ինչ վիճակ է նախկին ԽՍՀՄ երկրներում

Նշենք, որ այժմ Նյու Յորքն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկն է։ Այստեղ արդեն հայտնաբերվել է վարակման ավելի քան 299 հազար դեպք։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (997)
թեգերը:
կորոնավիրուս, Դիակ, բեռնատար, ԱՄՆ, Նյու Յորք

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ