23:16 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Տեսանյութեր

Թու, թու, թու, կորոնավիրուսով չեն վարակվել, կամ սա «կապիկություն» է. հարցախույզ Երևանում

Ստանալ կարճ հղումը
741 0 0

Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակումներն արդեն չեղարկվել են։ Sputnik Արմենիան շրջել է Երևանում, կարանտինի ու կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի հարց ուղղել մարդկանց։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիներն արտակարգ դրության ընթացքում գրեթե դուրս չեն եկել տնից, քանի որ գիտակցել են` սահմանափակումներն իրենց իսկ ապահովության համար են։ Ոմանք ասացին, որ դուրս են եկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

«Ես իմ թոռներին չեմ թողնում` դուրս գան, ես եմ դուրս գալիս, որ երեխաները չվարակվեն»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ ուրիշն էլ ասաց, որ տնից դուրս են գալիս միայն ձեռնոցով ու դիմակով։

Հետաքրքրվեցինք` իսկ ծանոթների կամ հարազատների շրջանում կորոնավիրուսով հիվանդ եղե՞լ է։

«Թու, թու, թու, չի եղել»,– պատասխանեց մեկը։ Մեկ ուրիշն էլ համոզված ասաց. «Սա կապիկություն է ամբողջ աշխարհի համար»։

Որպեսզի իմանաք հարցման մյուս մասնակիցների պատասխանները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 1-ին հայտարարվեց, որ այսօրվանից` մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումները, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն էլ այլևս չի լինի։

Ըստ թեմայի

Ինչպիսի՞ն կլինի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը․ ինչու՞ գիտնականներին չի հաջողվում այն գտնել
Ակնաբույժը նշել է կորոնավիրուսի ամենավաղ ախտանիշները
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ են անհրաժեշտ
Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի
Գյումրիից ախտանիշ չունեցող կորոնավիրուսով հիվանդներին կտեղափոխեն Ծաղկաձոր
թեգերը:
Հարցում, կորոնավիրուս, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ