00:48 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

Պատերազմի մասին բանաստեղծություններ կարդացեք․ ՌԴ խորհրդի խոսնակը` Մեծ հաղթանակի օրվա մասին

Ստանալ կարճ հղումը
433001
© Sputnik /

Հաղթանակի 75-ամյակի նախօրեին Sputnik-ը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է պատմել՝ ինչ տրամադրությամբ է համավարակի այս բարդ պայմաններում դիմավորում այս հոբելյանը։

Տիկին Մատվիենկոն խորհուրդ է տվել դրական լիցքեր ստանալ պատերազմական պոեզիայից ու ընթերցել է իր սիրելի բանաստեղծություններից մեկը։ Sputnik-ին տված բացառիկ հարցազրույցում նա ասել է՝ ինչու է ընտրել Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունը։

–Տիկին Մատվիենկո, ինչպե՞ս եք պատկերացնում Հաղթանակի հոբելյանի տոնումը ներկայիս պայմաններում։ Խոսել եք տնային արխիվների, լուսանկարների մասին, ուրիշ ի՞նչ կարող եք խորհուրդ տալ՝ իրադարձության նշանակությունը զգալու համար։

- Բանաստեղծություններ․․․ Բանաստեղծություններ պատերազմի մասին։ Կարդացեք ինքներդ, կարդացեք երեխաների համար։ Մենք ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում նախագիծ ենք արել․ մի քանի մարդ՝ դերասան, վետերան, քաղաքական գործիչ ու նոր սերնդի ներկայացուցիչ, նույն բանաստեղծությունն են կարդում Հայրենական մեծ պատերազմի մասին։ Ես, ինչպես և իմ գործընկերները, մասնակցեցի այդ նախագծին։ Ինձ վստահեցին ստեղծագործության ընտրությունը։ Շատ լուրջ դադար վերցրի։ Մի ամիս ձգձգում էի։ Ահագին բարդ գործ էր։ Քիչ էր մնում` նախագիծը տապալեի։

Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն

Չէի ուզում ձևական մոտենալ։ Ընդհանրապես, ձևական չեմ կարողանում․․․ Ստիպված էի բազում պատերազմական բանաստեղծություններև վերընթերցել ու վերանայել։ Նույնիսկ ապրել․․․ Ընդհանրապես չեմ զղջում։ Հաղթանակի օրվան ընդառաջ շատ ուժեղ ու այս օրերի համար շատ կարևոր զգացողություններ ապրեցի։ Ասես մաքրություն լիներ` կատարսիս։ Հատկապես, երբ ընթերցում էի ճակատային բանաստեղծներին։

–Հատկապես ո՞ր բանաստեղծություններն են Ձեզ առավել շատ հուզել։

-Սիմոնովը, Տվարդովսկին, Օկուջավան, Դրունինան, Բերգհոլցը․․․ "Я убит подо Ржевом", "Если дорог тебе твой дом", "Я ухожу от пули", "Ты вернешься", "Накануне" բանաստեղծությունները։ Այնքան լավ ես զգում զինվորի մարդկային ապրումները, որը կանգնած է հսկայական, անծայրածիր պատերազմին դեմ հանդիման։ Պատերազմ, որում պետք է հաղթել․․․ Այնտեղ այնքան մեծ հավատի ուժ ու գազազում կա, ապագայի առաջ պարտքի գիտակցություն։ Միաժամանակ սեր կյանքի հանդեպ։ Այն հստակ, սակավ ու հասարակ մանրուքների մեջ է։ Ամեն մի բառի մեջ։ Հենց ճակատում կռվածների մոտ։ Հենց ռազմաճակատից ապրումների տեղատարափ է առաջանում․․․

Կանգ առա Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմի» վրա։ Ինձ համար էլ էր դա անսպասելի։ Կարծես յուրաքանչյուրիս ծանոթ գործ է, դրա ամեն մի բառ հարյուր անգամ ընթերցվել է, արտասանվել է, լսվել է։ Բայց հավանաբար դա հենց այնպես չէր։ Այնտեղ տիեզերական ուժ, ծավալ կա։ Գիտեք, սա ասես կողմնակի հայացք լինի արդեն անցածի, ցավի, ողբերգության, Սխրանքի մեծության վրա։ Մոնումենտալ հայացք է` ժամանակի հեռավորությունից։ Հավերժության մեջ ձուլված, դրոշմված։ Ընթերցում ես ու ասես կախարդանք լինի․ հասարակ բառեր են, բայց ասես ավելի մեծ ու ուժեղ ես դառնում։ Ընթերցեք։

Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը «չեղարկեց» Բեռլինից թռիչքները

Ըստ թեմայի

Ռազմական օդաչուները պատրաստ են Հաղթանակի օրվա տոնական թռիչքին Երևանի ու Գյումրու երկնքում
Մոսկվայում կործանիչներն ու ռմբակոծիչները պատրաստվում են Հաղթանակի օրվան․ տեսանյութ
«Միշա, արի հայերեն երգենք»․ Գալուստյանը գտել է Մայիսի 9-ը տոնելու լավագույն ձևը
թեգերը:
Վալենտինա Մատվիենկո, Ռուսաստան, բանաստեղծություն, հոբելյան, Հայրենական մեծ պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ