22:31 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Տեսանյութեր

Ֆրանսիացի բժիշկները պարում են «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
38020

Ֆրանսիայի Լիլ քաղաքում ապրող մեր հայրենակից, երիտասարդ երգիչ Հակոբ Ղասաբյանը շարունակում է զարմացնել իր հայրենակիցներին և ոչ միայն նրանց։

Սոցցանցում հայտնված տեսանյութը, որտեղ  17-ամյա հայ երգիչ Հակոբ Ղասաբյանը նվագում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի հիվանդանոցներից մեկի բակում, կարճ ժամանակում բազմաթիվ օգտատերերի ուշադրությանն է արժանացել։ Նրանք լավ մեկնաբանություններով ողողել են երիտասարդին։

Համերգի` հրապարակված հատվածում Ղասաբյանը երգում է հայտնի ու սիրված ժողովրդական երգը` «Ով սիրուն, սիրունը»։

Հայկական ժողովրդական երգը գրավում է նաև ֆրանսիացիների սիրտերը։ Հիվանդանոցի բուժանձնակազմը պարում է երգի ներքո։ Պարին միանում է նաև բուժվողներից զառամյալ մի տատիկ, որը, չնայած պատկառելի տարիքին, լավ էլ պարում է։

«Նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»․ «Լադանիվան» շարունակում է գերել հայերի սիրտը

Նշենք, որ Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված Հակոբ Ղասաբյանը մասնակցում է ֆրանսիական «Ձայնը» նախագծին։ Վոկալային հրաշալի տվյալների շնորհիվ, նա արդեն նախագծի կիսաեզրափակչում է։

Ըստ թեմայի

Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել, որը «բարդացրել» է տղամարդկանց կյանքը
Վենետիկը փակ է, բայց Երևանն էլ պակաս «Վենետիկ» չէ. հորդառատ անձրևի հետևանքները. տեսանյութ
«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ
թեգերը:
երգ, հայկական, հայ, երգիչ, Համերգ, Ֆրանսիա, Հակոբ Ղասաբյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ