23:21 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

«Դուք Շուշիի ազատագրման խորհրդանիշն եք ». նախագահն ընդունել և շնորհավորել է Կոմանդոսին

Ստանալ կարճ հղումը
187 0 0
© Photo / official site of the President of RA.

ՀՀ նախագահը նկատել է` որպեսզի հաղթանակը մշտական լինի, պետք է ամեն օր աշխատենք, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը լինեն հզոր, ուժեղ թե՛ տնտեսությամբ, թե՛ պետական կառուցվածքով, թե՛ բանակով։

Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք։ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ, ընդունելով Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհավորանք այսպես է սկսել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար»,- շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։ «Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, բայց իմ գիտակցության մեջ Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր մյուս ընկերները ևս այստեղ ներկա լինեին։ Եռաբլուրի ամեն մի մարտիկ հերոս է, անկախ նրանից՝ պետությունը նրան հայտարարե՞լ է ազգային հերոս, թե՞ ոչ: Նրանք բոլորը հերոսներ են»,–նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նկատել է` որպեսզի հաղթանակը մշտական լինի, պետք է ամեն օր աշխատենք, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը լինեն հզոր, ուժեղ թե՛ տնտեսությամբ, թե՛ պետական կառուցվածքով, թե՛ բանակով, որպեսզի ունենանք հզոր Հայաստան և հզոր Արցախ:

Մայիսի 9-ին ՀՀ քաղաքացիներին անակնկալներ են սպասվում

Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և հյուրընկալության համար՝ նշելով, որ Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի միասնականության շնորհիվ էր: «Մենք ազգովի ենք այդ պայքարը մղել, միայն բանակը չէր: Դա մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր»,-նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Նրա խոսքով` ապագայում նույնպես մենք ունենք այդ միասնականության կարիքը՝ հետագա հաղթանակների համար:

Ըստ թեմայի

Արցախն Ադրբեջանի 1-ին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց. ԱԳՆ հայտարարությունը
«Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը»․ ՀՀ նախագահ
թեգերը:
շնորհավորանք, Նախագահ, Արմեն Սարգսյան, Շուշիի ազատագրում, Հայաստան, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ