21:36 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տեսանյութեր

Ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20 մեքենա

Ստանալ կարճ հղումը
114 0 0

Մեքենաներից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել, 6-ը մեքենան վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ն էլ` ժամկետանց համարանիշով։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 11-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 20 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, ժամկետանց համարանիշերով ՝ 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝ 1 տրանսպորտային միջոց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տաքսիները նորից պիտի լիցենզավորվեն, իսկ օդանավակայանում կաշխատեն միայն սպիտակ մեքենաները

Օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։

Կարմիր գծերն իրենց սպառել են. փորձագետը` Երևանի վճարովի կայանատեղիներից հրաժարվելու մասին

 

Ըստ թեմայի

Հայկաձորի խաչմերուկում կայանած բեռնատարի վրացի վարորդը մահացել է․ մանրամասներ
Երևանում «Audi»-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու նրա 5-ամյա որդին հիվանդանոցում են
Աղստև գետն ընկած մեքենան հայտնաբերվել է․ փրկարարները դուրս են բերել 41-ամյա վարորդի դին
թեգերը:
վարորդ, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ