16:53 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Տեսանյութեր

Իր գեղեցկությամբ հազվագյուտ գոլ. հայկական գլուխգործոցը 37 տարեկան է. եզակի տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
198010

Համացանցում հայտնվել է սև–սպիտակ յուրահատուկ մի տեսանյութ, որում պատկերված է խորհրդային ֆուտբոլի գեղեցկագույն գոլերից մեկը։ Գոլի հեղինակը Երևանի «Արարատի» 80-ականների սկզբի առաջատար Խորեն Հովհաննիսյանն է։

Օդեսայի «Չեռնոմորեց» ակումբի դարպասը գրաված գոլը խփել էին 1983 թվականի մայիսի 13-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Այդ իրադարձությունից 37 տարի է անցել։

Այդ խաղը հիշվել էր, որովհետև այն մրցաշարային աղյուսակի առաջատարների հանդիպումն էր։ Օդեսան առաջինն էր, Երևանը` երրորդը։ Սեփական հարկի տակ 3-0 հաշվով  ջախջախելով հակառակորդին` «Արարատն» առաջին տեղը գրավեց։  Ցավոք, այդ ցուցանիշը հայկական թիմին չհաջողվեց պահպանել։ Հետևեց անկում, որը կապված էր թիմում մթնոլորտի վատթարացման հետ, և «Արարատը» այդ խաղաշրջանն ավարտեց 14-րդ տեղում։

Իսկ այդ գոլը կարող էր կրկին հաղթողի դափնիներ բերել Խորեն Հովհաննիսյանին «Ֆուտբոլային տեսություն» համամիութենական հեռուստատեսության ծրագրի` խաղաշրջանի լավագույն գոլը մրցույթում։ 1982 թվականի արդյունքներով Երևանի ակումբի ավագը հաղթող էր ճանաչվել։ Երևանում Բաքվի «Նեֆթչիի» հետ խաղում նա դարպասը գրավեց մկրատաձև հարվածով։ Հեռուստադիտողների մեծ մասն իրենց նամակներով այն ժամանակ նրա օգտին քվեարկեց։ Իսկ ահա 1983 թվականին այդ մրցույթը չգիտես ինչու չանցկացվեց։ Հովհաննիսյանի գոլը ոչ պաշտոնական դարձավ լավագույնը։ 

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

Ըստ թեմայի

Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Հայաստանի դպրոցներից մեկում ֆուտբոլ խաղալ կսովորեցնեն
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
թեգերը:
«Արարատ» ՖԱ, գոլ, Խորեն Հովհաննիսյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ