21:40 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տեսանյութեր

Փլուզում Շիրակի մարզում. հողաշերտի տակ անասուններ են մնացել

Ստանալ կարճ հղումը
409 0 0

Շիրակի մարզի Բասեն գյուղում փլուզվել է անասնագոմի հողածածկ տանիքը, ինչի հետևանքով 2 կենդանի է սատկել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Շիրակի մարզում փլուզում է տեղի ունեցել, անասուններ են մնացել հողաշերտի տակ։

«Մայիսի 14-ին, ժամը 09։46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ փլուզվել է (մասամբ) անասնագոմի հողածածկ տանիքը՝ մոտ 25 քմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, անասնագոմից դուրս են բերել 3 կենդանի, իսկ հողաշերտի տակ հայտնաբերել են 2 սատկած կենդանի:

Նոր մանրամասներ Զառ գյուղում պայթյունից առաջացած փլուզումից

Ըստ թեմայի

Երևանում շենքի պատշգամբի փլուզումից վնասվել են ավտոմեքենաներ
Փլուզում` Նոր Խարբերդում. մեկ մարդ տուժել է
Ինչ է կատարվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումից հետո. տեսանյութ
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Փլուզում, Շիրակի մարզ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ