21:31 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տեսանյութեր

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ազգային արխիվի մարզային մասնաճյուղի տնօրենը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
516 0 0

ԱԱԾ-ն պարզել է, որ տվյալ դեպքը մարզային արխիվի տնօրենի առաջին նման գործարքը չէ: Նա պարբերաբար արխիվ դիմած քաղաքացիներից 60-200 հազար դրամ կաշառք է պահանջել, երբեմն էլ սակարկել:

«Հայաստանի ազգային արխիվի» մարզային մասնաճյուղի վարիչը բռնվել է կաշառք ստանալու պահին: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրա մոտ հայտնաբերվել են կաշառքի գումարը, ինչից հետո կաշառք տվող և ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

ԱԱԾ-ն նաև պարզել է, որ սա մարզային արխիվի տնօրենի առաջին նման գործարքը չէ: Նա արխիվային տեղեկանքներ տրամադրելու համար դիմած քաղաքացիներից 60-200 հազար դրամ կաշառք է պահանջել՝ փաստաթղթերում ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց:

ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ որոշ դեպքերում տնօրենը նույնիսկ սակարկումներից հետո նվազեցրել է պահանջած գումարի չափը։

«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Բացահայտված դեպքերով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։

Կատարվում է նախաքննություն:

Կաշառք են վերցրել «ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար». ԱԱԾ–ի բացահայտումը

 

Ըստ թեմայի

Կաշառքի դիմաց ազատվել են զինծառայությունից ու ժամկետից շուտ զորացրվել. ԱԱԾ բացահայտումը
ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ
Կաշառք են ուզել հաշմանդամության խումբը փոխելու համար. ԱԱԾ–ի բացահայտումը
թեգերը:
տեսանյութ, Ձերբակալում, Կաշառք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ