05:37 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Տեսանյութեր

«Անբախտ» գողերը. տղամարդիկ տերմինալը գրկած դուրս են հանել, բայց տեղ չեն հասցրել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
385 0 0

Պարզվել է` մեքենան, որով պատրաստվում էին տանել գողոնը, կրում էր ժամեր առաջ Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենայից գողացած համարանիշները։

Չորս տղամարդ փորձել են Դավթաշենի խանութներից մեկից վճարային տերմինալ գողանալ։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է չհաջողված գողության ամբողջ ընթացքը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15–ի լույս 16-ի գիշերը։ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից։ Դրանից հետո տերմինալը տեղափոխում են BMW մակնիշի ավտոմեքենայի մոտ։

Պարզվում է՝ Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել այս խմբի հանցավոր մտադրության մասին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ճիշտ պահին դեպքի վայր ժամանում իրավապահները՝ թույլ չտալով փախուստի դիմել կամ ավարտին հասցնել հանցագործությունը։

Կնկարենք ծանոթ-անծանոթների խախտումները. ոստիկանությունը որոշել է՝ ինչպես է դա արվելու

«23, 27, 26-ամյա երիտասարդներն ու 47-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեցին։ Մեքենայում հայտնաբերվեց երկաթե լինգ։ Պարզվեց, որ X5-ի համարանիշերը գողացել են ժամեր առաջ` Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վրայից»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ գողության մասին հաղորդումներ են ընդունվել և՛ ավտոմեքենայի սեփականատիրոջից, և՛ վճարահաշվարկային տերմինալի տիրոջից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ո՞ւմ է հետևելու ոստիկանության ծածուկ ծառայությունը. պարզաբանում

Ըստ թեմայի

Ոստիկանությունը կդառնա նախարարություն. կառավարությունը հաստատեց բարեփոխումների ծրագիրը
Վաղ թե ուշ սա պիտի լիներ, կամ ի՞նչ կփոխվի, երբ ոստիկանությունն ընդգրկվի ՆԳՆ–ի կազմում
Ինչո՞ւ ոստիկանությունը որոշ դեպքերում ուժ չի կիրառում. Բաղդասարյանը` վերջին դեպքերի մասին
թեգերը:
գողություն, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ