17:23 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

Մինեապոլիսում սևամորթի մահվան պատճառով անհնազանդության ակցիաներ են. սարսափելի կադրեր

Ստանալ կարճ հղումը
115 0 0

Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել։

Ամերիկյան Մինեապոլիսում մայիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց տղամարդը մահացել է, հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները։

Մի քանի ժամ անց համացանցում տարածվել է ձերբակալման սարսափելի տեսանյութը։ Տեսանյութում սպիտակամորթ ոստիկանը մի քանի րոպե շարունակ ծնկով սեղմում է 46-ամյա Ֆլոյդի վիզը,  մինչև սևամորթը բղավում է, որ չի կարողանում շնչել և խնդրում բաց թողնել իրեն։

Ոստիկանները նաև չէին լսում ոչ միայն կալանավորի, այլև միջադեպի ականատեսների խնդրանքները, որոնք իրավապահներին կոչ էին անում դադարել ծաղրել Ֆլոյդին։

Արդյունքում նա, հավանաբար, կորցնում է գիտակցությունը, նրան դնում են պատգարակի վրա և տեղափոխում հիվանդանոց, որտեղ բժիշկներն ավելի ուշ արձանագրում են տղամարդու մահը։

ԶԼՄ–ների տվյալներով` տղամարդը ոստիկանների  ուշադրության կենտրոնում հայտնվել էր ենթադրաբար կեղծ թղթադրամով գնում կատարելու փորձի ժամանակ։ Ոստիկանները պնդում են, որ երբ սպաները դեպքի վայր են ժամանել, Ֆլոյդը մեքենայում է եղել, նրան կարգադրել են դուրս գալ մեքենայից։ Իբրև թե տղամարդը ֆիզիկական դիմադրություն է ցուցաբերել, և նրան ձեռնաշղթա են հագցրել, ինչպես նաև գետնին պառկեցրել` դեմքով դեպի ներքև։

Ֆլոյդի մահվան հստակ պատճառն այս պահին պարզում են, միջադեպին առնչություն ունեցող ոստիկաններն արդեն հեռացվել են աշխատանքից, իսկ դեպքի առիթով հետաքննություն է իրականացնում հետաքննությունների դաշնային բյուրոն։

Պատժվողներ լինելու են. Հունան Պողոսյանը Կապանում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է

Քաղաքում բողոքի ալիք է բարձրացել։ Խաղաղ երթը վերածվել է ջարդերի և կողոպուտի, ցուցարարների շարքում կան վիրավորներ, առնվազն մեկ մարդ մահացել է։

թեգերը:
Մահ, ոստիկան, սևամորթ, Բողոքի ակցիա, ԱՄՆ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ