07:51 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տեսանյութեր

Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
161 0 0
© Sputnik /

Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ» և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով մատչելի գնով:

Торговый автомат
Դիմակներ ապարատում

Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

«Մեր հորդորը և խնդրանքը բնակիչների մեծ հոսք ունեցող ընկերություններին` առևտրային կենտրոններին, բանկերին, նման ապարատներ տեղադրել, և արդյունքում մենք կունենանք քաղաքացիների համար շատ ավելի մատչելի, հասանելի դիմակներ»,- նշել է հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ հանձնաժողովն այս փուլում փորձում է համագործակցության եզրեր գտնել նաև այլ ընկերությունների հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ընկերությունների կողմից առաջարկվող գինը մրցակցային է, մտահղացման հիմնական իմաստ այն է, որ մարդաշատ վայրերում քաղաքացիները կարողանան ձեռք բերել մատչելի դիմակներ:

«Արվենդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր սարքի մեջ տեղադրված է 10 տուփ, սակայն պահանջարկի դեպքում պատրաստ են ավելացնելու դարակների քանակը:

«Մենք ունենք մեծ ռեսուրսներ, եթե լինեն այլ վայրերում նման տաղավարներ տեղադրելու առաջարկներ, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- հավելել է նա:

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով՝ ընկերությունն օրական արտադրում է շուրջ 300 000 հազար դիմակ և նպատակն է ապահովել որակյալ ու մատչելի արտադրանք վերջնական սպառողի համար, ուստի ոգևորությամբ են արձագանքել հանձնաժողովի նախաձեռնությանը:

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իր հերթին ողջունել է նախաձեռնությունը` կարևորելով ուղևորների անվտանգ երթևեկության ապահովումը:

Маски в торговом аппарате
Դիմակներ ապարատում

Նշենք, որ Մոսկվայում մայիս ամսից, պաշտպանիչ  դիմակները վաճառվում են նաև հանրային վայրերում։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

Տեմպերն աճում են․ աշխարհում COVID-19-ի ավելի քան 6,7 միլիոն դեպք է բացահայտվել
Հայաստանում կորոնավիրուսից ևս 7 մահ է արձանագրվել. նոր տվյալներ
Մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 596 դեպք. ՀՀ-ում ընդհանուր վարակվածների թիվը դարձավ 11 817
թեգերը:
մետրո, դիմակ, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ