16:33 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Տեսանյութեր

Շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը

Ստանալ կարճ հղումը
349 0 0

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած խոստումը շուտով կկատարվի։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Քաշաթաղի հարավային թև։ Facebook սոցցանցի իր էջում Հարությունյանը տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։

«Շուտով կյանքի կկոչվի նախընտրական խոստումներիցս հերթականը՝ նոր ասֆալտապատ մայրուղու կառուցման ծրագիրը։ Այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին: Դա նոր մեկնարկ կլինի մեր հանրապետության հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով»,–գրել է Հարությունյանը։

Հադրութում գարու բերքահավաքի աշխատանքներին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ առաջիկայում ոչ միայն կկարողանան լուծել Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության հարցը, այլև այն բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսվել է։

Նշենք, որ նոր կառուցվող ճանապարհը կլինի Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհը. Վարդենիս-Մարտակերտ, Գորիս–Ստեփանակերտ ճանապարհներից բացի, Արցախը Հայաստանի հետ կկապվի նաև Կապան–Հադրութ ճանապարհով։

թեգերը:
Ճանապարհ, Սուրեն Պապիկյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Հայաստան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ