13:55 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Տեսանյութեր

Ճշմարտությունը մանուկների շուրթերով. ինչ են պատմում Երևանի մանկապարտեզների փոքրիկները

Ստանալ կարճ հղումը
1472 0 0

Երևանի քաղաքապետանը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է քաղաքային մանկապարտեզների աշխատանքը կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում։

Տեսանյութում հավաստիացնում են, որ համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները: Պարբերաբար ախտահանվում են խմբասենյակները, սանհանգույցները, բակերում տեղադրված զրուցատաղավարներն ու խաղերը: Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Բույժքույրերն ու դաստիարակները նախ ջերմաչափում են երեխաներին, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո միայն ուղեկցում են ներս:

Մանկապարտեզի իրենց առօրյայի մասին պատմում են նաև արդեն կորոնավիրուսի մասին գաղափար ունեցող փոքրիկ հերոսները։

«Գծում կանգնել եմ, որ գնամ ներս, պետք ա հեռավորություն պահպանենք ու հերթով մտնենք»,–ասում է նրանցից մեկը։ Իսկ մի շիկահեր գեղեցկուհի էլ վրա է բերում. «Ամեն օր ինձ ջերմաչափը չափում են, հետո մաման գալիս ա»։

4-5 տարեկան այս փոքրիկներն արդեն գիտեն, որ պետք է լվանան ձեռքերն ու հեռու նստեն իրարից։ Տղաներից մեկն ասում է. «Ամեն մեկս մեր խաղալիքներն ունենք, մենք չենք փոխանցում իրար, որովհետև կորոնավիրուս է»։

Աշխատակիցները հավաստիացնում են,  խմբասենյակներում և ննջասենյակներում պահպանվում է 1.5 մ հեռավորություն: Մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կրում են դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերը հաճախ ախտահանում են: Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա: 

Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով

Նշենք, որ մայիսի 20–ից Երևանի մանկապարտեզները սկսեցին գործել։ Երեխաների կուտակումներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը խորհուրդ է տալիս միայն աշխատող ծնողներին իրենց երեխաներին տանել մանկապարտեզ։ Մանկապարտեզները պետք է աշխատեն պարետի ցուցումներով` պահպանելով պարտադիր հակահամաճարակային կանոնները։

Ըստ թեմայի

Որ երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել. փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում
թեգերը:
կորոնավիրուս, երեխա, մանկապարտեզ, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ