21:49 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Տեսանյութեր

Հայկական զորախումբը հայոց եռագույնով քայլերթով անցնում է Մոսկվայի փողոցներով. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)
101110

Հայ զինվորականներն արդեն Մոսկվայում են. շքերթին երեք օր է մնացել։ Նրանք նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում` Հաղթանակի 75–ամյակի զորահանդեսին մասնակցելու համար։

Հայ զինվորականներից կազմված 75-հոգանոց զորախումբն արդեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում է և պատրաստվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում զինվորականների նախապատրաստական փորձերից տեսանյութ է հրապարակել։

«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները... Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»,- տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է զորախումբը, եռագույնը բարձր պահած, ազդեցիկ քայլերթով անցնում Մոսկվայի փողոցներով։ Ի դեպ, բոլոր զինվորականները պաշտպանիչ դիմակներ են կրում։

Ավելի վաղ հաղորդել էինք՝ Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել՝ ափսոսանքով հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Փաշինյանը նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Ուստի որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք այցից, ինչն արդեն իսկ մանրամասն քննարկվել և համաձայնեցվել էր ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերի միջև։ Վարչապետի խոսքով` իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հունիսի 9-ին Sputnik Արմենիային ասել էր, որ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին և ՌԴ կմեկնի ռուսական կողմի հրավերով։

Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև շքերթի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները:

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)

Ըստ թեմայի

Շեշտը դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա․ Պեսկովը խոսել է Հաղթանակի շքերթի հրավերների մասին
Պուտին-Ալիև հեռախոսազրույց․ Ադրբեջանի նախագահը չի մասնակցի Մոսկվայի ռազմական շքերթին
թեգերը:
Զինվոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայրենական մեծ պատերազմ, շքերթ, Մոսկվա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ