18:25 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տեսանյութեր

Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին

Ստանալ կարճ հղումը
150 0 0

Ֆրանսիացի բժիշկները խոստովանում են՝ հայ բուժաշխատողների հետ արդեն ընկերացել են, ոչ միայն իրենց փորձն են փոխանցում, այլև իրենք էլ են սովորում։

Ֆրանսիացի բժիշկներն օրուգիշեր աշխատում են հայաստանցի գործընկերների հետ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում հաղթելու համար։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում ֆրանսիացի բժիշկները խոսում են մեր երկրում իրենց՝ արդեն գրեթե մեկշաբաթյա աշխատանքի մասին։ Այս պահին նրանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների հետ են փոխանակում իրենց փորձն ու գիտելիքները։

Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնն ասում է, որ վերակենդանացման բաժանմունքը հիմա շատ ծանրաբեռնված է։ Նա դիմում է Հայաստանի քաղաքացիներին՝ խնդրելով կրել դիմակներ, պահպանել հակահամաճարակի բոլոր կանոնները՝ դեպքերի թիվը նվազեցնելու համար։

Բժիշկ Ստեֆանի Պոնսն ասում է՝ ճգնաժամային իրավիճակ է, այնպիսին, ինչպիսին Ֆրանսիայում էր մոտ մեկ ամիս առաջ։  «Հիմա աշխատում ենք մեր սխալների և հաջողությունների փորձի հիման վրա բարելավել դրությունը ձեր երկրում»,- ասում է նա։

Նրա գործընկեր՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անտուան Բիանքին հայաշատ Մարսելից է։ Խոստովանում է՝ ինքն էլ բազմաթիվ հայ ընկերներ ունի, իր համար մեծ պատիվ է օգնել հայերին։ «Ամեն օր մարդիկ են մահանում։ Սա իսկապես պատերազմ է, որը կարող ենք հաղթել, եթե միավորենք բոլորիս ջանքերը»,- ասում է բժիշկ Մաթիաս Ռոսսինյոլը։

Ֆրանսիացի բժիշկները խոստովանում են՝ հայ բուժաշխատողների հետ արդեն ընկերացել են, ոչ միայն իրենց փորձն են փոխանցում, այլև իրենք էլ են սովորում։ Հայաստանցի բժիշկներն էլ հույս ունեն, որ ֆրանսիացի գործընկերների փորձը կօգնի իրենց ավելի շուտ հաղթել այս պայքարում։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը, որ բժիշկների խումբ ուղարկեց Հայաստան։ Յոթ հոգուց կազմված թիմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում է։

Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք. Փաշինյանը շնորհավորել է բուժաշխատողներին

Ֆրանսիացի մասնագետները գործունեություն են ծավալում երեք հիվանդանոցներում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում։

Երկու օր առաջ Հայաստան ժամանեցին նաև լիտվացի բժիշկները։ Ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ: Մարդասիրական օգնություն է ուղարկվել նաև Լեհաստանից և Սերբիայից։

Երկիրը «պատերազմի» մեջ է, բուժաշխատողներն` առաջնագծում. Արսեն Թորոսյան

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Լիտվան և Վրաստանն արդեն հայտնել են Հայաստան բժիշկներ ուղարկելու իրենց մտադրության մասին: Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին ՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: Բացի այդ, ապրիլի 7-ից Ռուսաստանի նորագույն ախտորոշման լաբորատորիան թեստավորում է իրականացնում Հայաստանում:

Ըստ թեմայի

Այսօր նաև մեր շնորհակալության օրն է. ՀՀ նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 560–ով և դարձել 20 268
Կորոնավիրուսից մահվան ևս 19 դեպք Հայաստանում. ամենաերիտասարդը 48 տարեկան կին է
թեգերը:
ֆրանսիացի, Ֆրանսիա, բժիշկ, հիվանդանոց, Հայաստան, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ