20:42 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Տեսանյութեր

Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
73 0 0

Խորհրդային Միության քաղաքացիները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ են տարել իրենց խիզախության և հերոսության շնորհիվ:

Հունիսի 22-ին՝ հիշատակի և ոգեկոչման օրը, հետխորհրդային տարածքի շատ երկրներում հիշում են Հայրենական մեծ պատերազմի զոհերին։ 79 տարի առաջ հենց այդ օրը ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։

«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար

Պատերազմի սկզբում Կարմիր բանակի զինվորներին հաջողվեց կասեցնել հիտլերյան զորքերի հարձակումը, ինչը թույլ տվեց հնարավորինս սեղմ ժամկետներում դեպի երկրի խորքը տեղափոխել հազարավոր գործարաններ։

Թիկունքի աշխատավորները ճակատն ապահովում էին անհրաժեշտ ամեն ինչով։ Ծերերի, կանանց ու երեխաների շուրջօրյա աշխատանքն օգնեց սկզբում զսպել հարձակումը, իսկ հետո հետ շպրտել ֆաշիստներին։

Գրավյալ տարածքներում ծավալվեցին պարտիզանական լայնածավալ ընդհատակյա շարժումներ, որոնք պատերազմի ընթացքում խափանեցին ֆաշիստների ծրագրերը։

Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին

Պետք է միշտ հիշել, որ հաղթանակը տրվել է Խորհրդային Միության քաղաքացիների մեծաթիվ զոհերի և գերմարդկային ջանքերի արդյունքում։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 27 մլն ԽՍՀՄ քաղաքացի։

Ռուսաստանում կոչ են անում հիշել, որ ֆաշիզմին հաղթելը հաջողվել է միայն ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համատեղ ջանքերի շնորհիվ և ընդգծում են պատմությունը վերաշարադրելու փորձերին դիմակայելու կարևորությունը։

Գնդակահարություն առանց կանոնների. յուրայիններին սպանողի ձեռքը հայ զինվորները չեն սեղմում

Ըստ թեմայի

Յուրահատուկ լուսավորություն. Հայաստանում ՌԴ դեսպանատունը «75»–ի էր նմանվել
Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ
Կորոնավիրուսը չի մթագնել տոնը. ինչպես են Հաղթանակի 75–ամյակը նշել ԱՊՀ երկրներում
թեգերը:
ֆաշիզմ, ԽՍՀՄ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, տեսանյութ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ