21:28 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Տեսանյութեր

«Բնակիչներից ոմանք մեզ վերից վար ախտահանում են ալկոգելով». ինչպես են աշխատում փոստատարները

Ստանալ կարճ հղումը
387020

Կորոնավիրուսը կրկնապատկել է փոստատարների աշխատանքը, որոշ դեպքերում` եռապատկել։ Պատճառն այն է, որ աշխատակիցներից 1-ի կամ մի քանիսի վարակման դեպքում կոնտակտավորներն ինքնամեկուսանում են, իսկ բացակա աշխատակիցներին փոխարինում են այլ փոստային բաժանմունքի աշխատակիցները։

«Հայփոստ» ՓԲԸ–ն համավարակի օրերին առավելագույնն է անում բնակչության սպասարկումն ու աշխատակիցների անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Սակայն նրանք նույնպես չեն կարողացել խուսափել կորոնավիրուսից, և աշխատակիցներից ոմանք վարակվել են կորոնավիրուսով։

«Փորձում ենք ամեն կերպ հոգեբանական օգնություն ցուցաբերել մեր վարակված աշխատակիցներին։ Նրանց օրը քաղցրացնում ենք կարկանդակներով, բարձր տրամադրությամբ ու բարի մաղթանքներով, քանի որ յուրաքանչյուր աշխատակցի առողջությունն ու կյանքը շատ թանկ է մեզ համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայփոստի» մարդկային ռեսուրսների վարչության ղեկավարի տեղակալ Էլեն Խանեյանը։

Այս օրերին թիվ 0019-ը փոստային բաժանմունքում վախը սրտում, բայց սիրով է աշխատում փոստատար Գեղեցիկ Առաքելյանը։ Անգլերենի մասնագետը տարիներ առաջ անգամ չէր կարող պատկերացնել, որ նման աշխատանք կկատարի։ Վստահ է` այս գործում ամենակարևորը համբերատար ու մի քիչ էլ հոգեբան լինելն է։ Համավարակի պատճառով միաժամանակ աշխատել է 2 փոստային բաժանմունքում և կատարել 2-3 փոստատարի պարտականություն։

«Կան քաղաքացիներ, որոնք այս օրերին խիստ վախեցած են, անգամ հարևանների հետ չեն շփվում, բայց եթե նրանցից որևէ մեկի հետ խնդիր են ունենում, խնդրում են, որ մենք կարգավորենք։ Եղել են պահեր, որ բնակիչները չբավարարվելով մեր անվտանգության միջոցներից` մեզ վերից վար ախտահանել են ալկոգելով։ Համբերատար ամեն ինչ տարել ենք, աշխատել ենք իրավիճակը չբարդացնել, հարթել ամեն ինչ»,- պատմում է փոստատարը։

Տիկին Գեղեցիկը համոզված է, որ իրենց աշխատանքը գոհացնում է բնակիչներին, տեխնիկական պատճառներով ուշացումները նրանք ժպիտով են ներում, քանի որ միշտ պատրաստ են օգնել բնակչին, միայնակ տարեցների համար անգամ դեղատուն ու սուպերմարկետ են գնում։

Հայաստանում ախտորոշվել է կորոնավիրուսի 418 նոր դեպք. ընդհանուր վարակվածների թիվը 21006 է

Այս օրերին բնակիչների առաջարկած մեկ գավաթ սուրճն ու քաղցրավենիքը մերժում են, բայց երբեմն նախատեսվածից երկար են մնում բնակչի հետ, որովհետև վերջինս կարող է իր երիտասարդության տարիների լավագույն պատմություններից մեկը հիշել ու պատմել փոստատարին։

Տիկին Գեղեցիկը սիրահարվել է իր գործին ու իրեն այդքան սիրող տարեցներին։ Նրանցից մեկը՝ Մկրտիչ Քալաջյանը, վերջերս նշել է ամուսնության 60–րդ տարեդարձը։

«Հենց այդ օրը նամակ էի տարել պարոն Քալաջյանին։ Տեղեկացա, որ լավ առիթ ունեն նշելու։ Եկա փոստային բաժանմունք ու խնդրեցի ղեկավարությանը, որ մի շնորհավորական բացիկ ուղարկենք բնակչին, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում զգան։ Այդպես էլ եղավ, ամուսիններով շատ հուզվեցին»,- պատմեց փոստատարը։

Հավելենք, որ «Հայփոստ» ՓԲԸ–ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 41 աշխատակից, որոնցից 34-ն արդեն ապաքինվել են։

ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ըստ թեմայի

Մարդիկ «Դեքսամետազոն» են գնում կորոնավիրուսից փրկվելու համար. նախարարության արձագանքը
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը
Դիմակով հարսնացու, անկոստյում փեսացու, օնլայն հյուրեր. «կորոնավիրուսային» հարսանիքները
թեգերը:
կորոնավիրուս, ՀայՓոստ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ