18:36 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տեսանյութեր

Տպավորիչ տեսարան․ ՌԴ ռազմատիեզերական ուժերի հզորությունը Մոսկվայի ռազմաշքերթում․ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)
109 0 0
© Sputnik /

Ինքնաթիռների և ուղղաթիռների թռիչքը Կարմիր հրապարակի երկնքով, որպես կանոն, եզրափակում է Մոսկվայի ռազմական շքերթը։ Սակայն շքերթի այս դրվագը պակաս տպավորիչ չէ, քան զինվորականների քայլերթն ու ռազմական տեխնիկայի երթը։

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի 75 ինքնաթիռ և ուղղաթիռ հունիսի 24-ին անցան Մոսկվայի Կարմիր հրապարակի երկնքով։ 75 թիվը խորհրդանշական է՝ շքերթն անցկացվում էր Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Սկզբում Մոսկվայի գլխավոր հրապարակի երկնքում սավառնեց Մի-26 դեսանտային-տրանսպորտային ուղղաթիռը՝ չորս Մի-8 և մի խումբ Մի-35, Կա-52 և Մի-28 ուղղաթիռների ուղեկցությամբ։

Այնուհետև երկնքում հայտնվեցին ռազմատրանսպորտային, հատուկ և հեռահար ավիացիայի ինքնաթիռները՝ Ա-50, Իլ-76, Տու-95ՄՍ, Տու-22Մ3, Տու-160, Իլ-78։ Հաջորդիվ սլացան օպերատիվ-տակտիկական ավիացիայի ՄիԳ-29 և Սու-24 ինքնաթիռների խմբերը։ Շարքը եզրափակեցին նորագույն ՄիԳ-31Կ և Սու-57 կործանիչների մեկական օղակներ։

Բացի այդ, Կարմիր հրապարակի երկնքով անցան բարձրագույն օդաչուական խմբի 10 ինքնաթիռ՝ «Русские витязи» («Ռուս իշխաններ») և «Стрижи» («Ջրածիծառներ»։)Շքերթի օդային հատվածը եզրափակեց Սու-25 գրոհիչների ցուցադրությամբ։

Երբ միավորում է ընդհանուր հաղթանակը. նախկին ԽՍՀՄ երկրների զինծառայողները Մոսկվայում

Նշենք, որ 2008 թ-ից Կարմիր հրապարակի շքերթը բաղկացած է երեք մասից՝ քայլերթ, մեխանիզացված մաս և օդային մաս։

Այս տարի Մոսկվայի հոբելյանական շքերթը նախատեսվում էր անցկացնել մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը։ Սակայն, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, լայնամասշտաբ զանգվածային միջոցառումը հարկ եղավ հետաձգել։ Ընտրվեց նոր ամսաթիվ՝ հունիսի 24-ը։ 1945թ-ին հենց այս օրն է տեղի ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի առաջին շքերթը։

Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի ամենավառ կադրերը

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)

Ըստ թեմայի

Հայկական զորախումբը պատրաստ է Մոսկվայի շքերթին, կամ րոպեում քանի՞ քայլ են անում զինվորները
Կարմիր հագած Մոսկվան․ ինչպես են Հաղթանակի շքերթին ընդառաջ զարդարել մայրաքաղաքը
Մոսկվայում ըմբռնումով են մոտենում առաջնորդների` Հաղթանակի շքերթին չմասնակցելուն. Պեսկով
Շեշտը դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա․ Պեսկովը խոսել է Հաղթանակի շքերթի հրավերների մասին
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, տեսանյութ, շքերթ, Մոսկվա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ