22:36 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

«Ռուսական սպառնալիք». ինչի կդիմի Գերմանիայի ՊՆ–ն հանուն սեփական նպատակների

Ստանալ կարճ հղումը
86 0 0

Քողարկվելով շինծու «ռուսական սպառնալիքի» տակ` Գերմանիայում սեփական խնդիրներն են լուծում և փող են «պոկում» սեփական քաղաքական նպատակների համար։

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ-Քարենբաուերը կոչ է արել ՆԱՏՕ–ի հետ միասին «ռուսական սպառնալիքի» ընդհանուր հասկացություն մշակել։ Նրա կարծիքով` այդ հարցը դաշինքի համար որոշիչ է։ «Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ մենք Եվրոպայում և ՆԱՏՕ–ում ուժեղ ենք և հետևողական, ուզում ենք լրջորեն աշխատել այն սպառնալիքի դեմ, որը բխում է Ռուսաստանից», – ամերիկյան AtlanticCouncil վերլուծական կենտրոնում բանավեճի ժամանակ հայտարարել է Քրամփ-Քարենբաուերը։

Նրա կարծիքը, սակայն, չեն կիսում մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ և գործարարներ։ Նրանք կոչ են անում Ռուսաստանի հետ զարգացնել համագործակցությունն ու երկխոսությունը, քանի որ ի դեմս Մոսկվայի շահավետ գործընկեր են տեսնում։ Տեսանյութը պատմում է, թե ինչ է կանգնած Քրամփ-Քարենբաուերի հայտարարությունների հետևում և ինչպես դրանք կարող են վնասել Գերմանիային։

«Հարցը, թե մենք ինչպես ենք ընկալում Ռուսաստանին, ինչպես ենք գնահատում Ռուսաստանի վարքը, որոշիչ է։ Դա հսկայական մարտահրավեր է Եվրոպայի և ՆԱՏՕ–ի համար։ Ռազմավարական փոխըմբռնման համար առաջին և ամենակարևոր քայլը Ռուսաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ համակարգված և համաձայնեցված գաղափար ունենալն է»։

Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելով` նա երկիրը զրկում է լրացուցիչ եկամտից, քանի որ այս պարագայում գերմանական բիզնեսը պարզապես վախենում է աշխատել ռուսականի հետ։

Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

Չի բացառվում նաև, որ այդպիսով նա հիմք է նախապատրաստում  Գերմանիայի ռազմական ծասխերն ավելացնելու համար, այդ թվում այն ծախսերը, որոնք ՆԱՏՕ–ի ընդհանուր քսակ են գնում:

Ստացվում է, որ քողարկվելով շինծու «ռուսական սպառնալիքով» նրանք սեփական խնդիրներն են լուծում փող են «պոկում» սեփական քաղաքական նպատակների համար։

թեգերը:
ՆԱՏՕ, Ռուսաստան, Գերմանիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ