22:27 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Տեսանյութեր

Ոստիկանները դիմակներ են բաժանում փողոցում և արձանագրություն կազմում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
102 0 0

Ոստիկանության կարգախմբերը շարունակում են հսկողություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք արձանագրություն կազմում ու դիմակներ բաժանում քաղաքացիներին։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 49 հազար արձանագրություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն, որին ներգրավված են նաև ԱԱԾ, ԴԱՀԿ ծառայության, ՌՈ, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները։

Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ռեժիմով հետևում են, որ խստագույն պահպանվեն պարետի որոշումների պահանջները, ինչը հնարավորություն կտա կանխելու նոր կորոնավիրուսի տարածումը։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

662 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23 909–ի

Ըստ թեմայի

Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել
Կորոնավիրուսով վարակվածներից 12–ը մահացել են. ամենաերիտասարդը 60 տարեկան է
թեգերը:
Ոստիկանություն, կորոնավիրուս, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ