15:53 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Տեսանյութեր

Սուրբ Հովհաննեսի մոտ նկարահանված տեսանյութի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1208)
119 0 0

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ կուսումնասիրվի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մարդկանց կուտակման դեպքը։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ համացանցում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում  նկարահանված տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Երեկ սոցցանցում քննարկվում էր տեսանյութը, որտեղ մարդիկ առանց դիմակների և պաշտպանիչ միջոցների այցելել էին Սուրբ Հովհաննեսի մատուռ։ Տեսանյութը տարածել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` գրելով, թե խոսքերն ավելորդ են։

«Այս օրերին ուխտատեղիներ, տեսարժան վայրեր այցելելու և մասսայական միջոցառումներ կազմակերպելու և մասնակցելու վտանգավորության մասին բազմիցս հայտարարել ենք։ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում Ս. Հովհաննես մատուռի մոտակայքում արված տեսանյութի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ

Ոստիկանությունը կոչ է անում`զերծ մնալ մասսայական միջոցառումներից, դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի անվտանգության ռեժիմի պահմանման անհրաժեշտությունից ելնելով` մայիսի 30-ին ՀՀ ոստիկանությունը որոշում էր կայացրել արգելափակել Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։

Ոստիկանության հայտարարության մեջ նշվում էր, որ թեև օրեր առաջ հայտարարություն է տարածել ու կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Սուրբ Հովհաննես մատուռում  նկատվում է մարդկանց մեծ կուտակում։

Ստիպված ենք գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Փաշինյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1208)

Ըստ թեմայի

Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնողներին
Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով
«Աստված ինձ դեռ խնայել է». Լավրովը կորոնավիրուսով չի հիվանդացել
թեգերը:
տեսանյութ, Ոստիկանություն, ոստիկան, կորոնավիրուս, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ