15:44 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Տեսանյութեր

ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

Ստանալ կարճ հղումը
35020

ԱԱԾ–ի տեսանյութում կարելի է տեսնել կաշառք վերցված գումարն ու ՊԵԿ–ի աշխատակցին, որի ձեռքերին արդեն ձեռնաշղթա է անցկացված։

Կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, 2019-2020 թթ–ի ընթացքում հայտնաբերել է Շիրակի մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց և միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։ Փոխարենը նա այդ մարդկանցից յուրաքանչյուր ամիս պահանջել է 20 000-100 000-ական դրամ կաշառք:

«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ

Դրանից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 000-ական ՀՀ դրամ գումարներ:

2020 թվականի հունիսի 26-ին հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100 000 ՀՀ դրամը, ստանալու պահին Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:

Ն. Պ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ։

2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վլադիմիր Գասպարյանին, Լևոն Երանոսյանին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

Ըստ թեմայի

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից
Նախկին պաշտոնյայից առգրավված 30 միլիոնն ուղղվել է Արցախի պաշտպանական կարիքներին. Փաշինյան
ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ են ձերբակալվել
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ