12:30 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տեսանյութեր

Արմեն Սարգսյանն Արցախում է. նա շնորհակալություն է հայտնել նախագահի պարտված մրցակիցներին

Ստանալ կարճ հղումը
56 0 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր արցախյան գործընկերոջը, որի հետ քննարկել է Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ, Ստեփանակերտում հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը շնորհավորել է Հարությունյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրա մրցակիցներին։

«Նրանք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում», - նշել է ՀՀ նախագահը:

Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց

Իր հերթին Հարությունյանն ընդգծել է, որ մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:

Սարգսյանի և Հարությունյանի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

Ըստ թեմայի

Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել
Արցախի նախագահը հայտնել է` ինչպես է «ծախսելու» աշխատավարձը
թեգերը:
տեսանյութ, Արայիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ