17:40 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Տեսանյութեր

Հավելված, որը կօգնի վերահսկել ինքնամեկուսացածներին. Ավինյանը պատմել է StayHome–ի մասին

Ստանալ կարճ հղումը
148 0 0

Հավելվածը կապ կստեղծի վերահսկող մարմինների ու ինքնամեկուսացած քաղաքացիների միջև։ Դա թույլ կտա որոշել` տվյալ անձը լքե՞լ է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ:

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը իր Facebook–ի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է StayHome հավելվածի մասին։

Այս հավելվածը կապ կստեղծի վերահսկող մարմինների ու ինքնամեկուսացած քաղաքացիների միջև և կօգնի վերահսկել նրանց տեղաշարժը։

Հավելվածի միջոցով ինքնամեկուսացած անձը օրվա մեջ մի քանի անգամ լուսանկարներ է ուղարկելու համակարգին։ Բացի դա, տեղորոշման համակարգի միջոցով հնարավոր կլինի ստանալ անձի գտնվելու կոորդինատները, որոնց փոփոխության դեպքում ինքնամեկուսացածը փախած է համարվելու։

Այդ տվյալների շնորհիվ նա կցվում է 119 շրջաններից որևէ մեկին և տեղակայման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրում:

ՀՀ–ում 83 500 մարդ է ինքնամեկուսացել. ԱՆ–ն ամփոփել է Covid-19-ի դեմ պայքարի աշխատանքները

Սա թույլ է տալիս որոշել` արդյոք տվյալ անձը լքել է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ:

Նշենք, որ հուլիսի 10-ի դրությամբ հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30 903 դեպք, որոնցից 18709-ն առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:

Կորոնավիրուսի պատճառով մահացել 546 մարդ։

4-ը խանութ էին գնում, 1-ն էլ՝ աշխատանքի. հայտնաբերվել են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ

Ըստ թեմայի

Կորոնավիրո՞ւս. չեմ վախենում. վրացիներն ինքնամեկուսացումից հետո զանգվածաբար ծով են գնում
Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ
Դիմորդները կարող են հատել վրաց-հայկական սահմանը. ինքնամեկուսացման պայմանը չի գործի
թեգերը:
հավելված, տեսանյութ, ինքնամեկուսացում, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ