06:15 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Ռուսական պատվաստանյութն անվտանգ է, բայց դեռ վաղ է տոնել վարակի դեմ հաղթանակը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (916)
387 0 0

Կորոնավիրուսի պատվաստանյութն իրենց վրա փորձարկած կամավորները դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանց իմունիտետը գործում է, հակամարմիններն արտադրվում են։

Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի փորձարկումներին մասնակցած առաջին կամավորները դուրս են գրվել Բուրդենկոյի անվան զինվորական հոսպիտալից։ 28 օր շարունակ բժիշկներն ուսումնասիրել են փորձարկումների մասնակիցների օրգանիզմի վրա դեղորայքի ազդեցությունը և եկել այն եզրակացության, որ պատվաստանյութն անվտանգ է և լուրջ կողմնակի ռեակցիաներ չի առաջացնում։

Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ բոլոր կամավորներն արյան անալիզ են հանձնել, որը ցույց է տվել, որ օրգանիզմում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ և իմունիտետ է սկսել ձևավորվել։

«Կամավորների խմբի (որը երկու ենթախմբերից է բաղկացած եղել) առաջին ենթախումբը ստացել է առաջին բաղադրիչը, երկրորդ ենթախումբը` երկրորդ բաղադրիչը: Այսօր` պատվաստման 28-րդ օրը, նրանք վերջապես դուրս են գրվել։ Նրանք գոհ ու երջանիկ տուն գնացին։ Նրանց իմունիտետը գործում է, հակամարմիններն արտադրվում են, և նրանք պաշտպանված են կորոնավիրուսից»,–նշել է Բուրդենկայի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Սվետլանա Վոլչիխինան։

Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով

Թեպետ, մասնագետներն ասում են` վարակի դեմ հաղթանակը դեռ վաղ է տոնել. դեղամիջոցը դեռ պետք է ապացուցի իր արդյունավետությունը։

Փորձարկումների հաջորդ փուլերի ընթացքում բժիշկները կուսումնասիրեն պատվաստված մարդկանց մոտ առաջացած իմունիտետի «երկարակեցությունը»։ Բացի այդ, խիստ է սահմանված դեղամիջոցն արտադրության հանելու ժամկետների հարցը։ Մասնագետների խոսքով` պատվաստանյութը զանգվածաբար հնարավոր կլինի թողարկել Առողջապահության նախարարության կողմից հավանության արժանանալուց մի քանի ամիս անց միայն։

Ինչպես են իրենց զգում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման մասնակիցները

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (916)

Ըստ թեմայի

Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
COVID-19-ի պատվաստանյութը Ռուսաստանում աշնանը կլինի, բայց սահմանափակ խմբաքանակով
թեգերը:
տեսանյութ, կամավոր, Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ