06:18 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Տեսանյութեր

Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
127721
© Sputnik

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տարածքում հայերն օրը տոնի են վերածել։ Նրանք ոչ միայն անվճար հայկական ծիրան են բաժանում ցանկացողներին, այլև նշում են Վարդավառը և ուրախացնում ներկաներին։

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տարածքում` հայ առևտրականներին աջակցելու և Վարդավառը նշելու համար։ Մոսկվայաբնակ հայերի  հետ ուրախանում են նաև այլ ազգերի ներկայացուցիչները։

Հայ  առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ մոտ 8.5 տոնն հայկական ծիրան է անվճար բաժանվում ցանկացողներին:

Կադրերում երևում է, թե ինչպես են երեխաներն ու դեռահասները ջրոցի խաղում։ Հնչում է հայկական երաժշտություն, որի ներքով հավաքված հայերը քոչարի են պարում։

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հուլիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:

Սակայն ինչպես ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, այնպես էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլոք արագ խնդիրը լուծեցին` բեռնատարներին տեղ տրամադրելով այլ շուկաներում։

Հայ առաքելական եկեղեցին գնել էր 8.5 տոննա հայկական ծիրան ու դեղձ Վարդավառի (Քրիստոսի պայծառակերպություն) տոնին մարդկանց անվճար բաժանելու համար։

Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը

Ըստ թեմայի

Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության. հերթի կանգնած հայերը չեն ձանձրանում
Ծառուկյանը ծիրանով բեռնատարներին կայանատեղի է տրամադրել Սանկտ Պետերբուրգում
ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանելու տեղեր է առաջարկել
թեգերը:
հայ, ծիրան, Վարդավառ, Հայ Առաքելական Եկեղեցի, Մոսկվա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ