12:29 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տեսանյութեր

Յարխուշտա`զինկոմիսարիատի բակում. պարում են նաև նորակոչիկները. հուզիչ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
98750

Տղաներին ընկերները երգ ու պարով են ճանապարհում հայոց բանակ` խոստանալով, որ այդպես էլ դիմավորելու են։

Արմավիրի զինկոմիսարիատում նորակոչիկներին պարով են ճանապարհում։ Այսօր Այգեշատ համայնքից բանակ զորակոչվող 2 տղաներին ճանապարհելու էին եկել ոչ միայն հարազատները, այլ նաև ընկերները, որոնց մեջ էին «Սուրմալու» ազգագրական երգի-պարի համույթի տղաները։ Հենց նրանք որոշեցին ընկերներին ուրախ սրտով ճանապարհել հայոց հաղթանակած բանակ, որ նույն ուրախությամբ էլ դիմավորեն։

Զինկոմիսարիատի բակում տղաները  ռազմական Յարխուշտա պարը պարեցին, իսկ նրանց հետ նաև` բանակ մեկնողներից մեկը`Արման Համբարձումյանը։

Տեսանյութն իր Facebook–ի էջում տեղադրել է Հրայր Սուրմալեցի (Հրայր Ղազարյան) օգտատերը, որը նաև «Սուրմալու» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավարն է։ «Այ, հենց էս ոգով են ճանապարհում Հայոց բանակ»,–տեսանյութին կից գրել է նա` տղաներին բարի ծառայություն մաղթելով։ Կարճ ժամանակում այն բազմաթիվ դիտումների է արժանացել, բոլորը նորակոչիկներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ են մաղթել։

Հիշեցնենք, որ հուլիսի 1–ից Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը։ Ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ սահմանին ստեղծված իրավիճակը զորակոչի և զորացրման ժամկետների մեջ փոփոխություն չեն մտցրել։

Ըստ թեմայի

Բարի ծառայություն. ՊԲ զորամասերից մեկում դիմավորել են նորակոչիկներին
«Անհամբեր սպասում ենք Աշոտին». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Զորացրման ենթակա զինծառայողները խնդրում են թույլ տալ շարունակել ծառայությունը. ՊՆ
թեգերը:
Բանակ, Պար, զորակոչիկ, զորակոչ, նորակոչիկ, Յարխուշտա, Արմավիր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ