11:49 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տեսանյութեր

Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության

Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
34530

Լոնդոնում ադրբեջանցի ցուցարարը որոշել է սադրել հայ երիտասարդներից մեկին և դրոշի ձողով հարվածել է նրան։

Լոնդոնում հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությունը շարունակվում է պահպանվել։ Այսօր ադրբեջանցիները հերթական բողոքի ցույցն էին անցկացնում BBC-ի գլխավոր գրասենյակի դիմաց։ Լոնդոնաբնակ Սուրեն Սարուխանյանը Sputnik Արմենիային պատմեց, որ հայ համայնքն ադրբեջանցիների ցույցի մասին դեռ երեկ է իմացել սոցցանցերի միջոցով։ Հայերը որոշել են՝ իրենք էլ են գնալու գրասենյակի մոտ, ադրբեջանցիներին «մենակ չեն թողնելու»։

Ցույցը սկսվել է Լոնդոնի ժամանակով առավոտյան 11-ին։ Հայ համայնքի ներկայացուցիչները դիրքավորվել էին անմիջապես BBC-ի գրասենյակի դիմաց, խաղաղության կոչեր էին անում, իսկ ադրբեջանցիները՝ դիմացի մայթին «Ղարաբաղ բիզինդիր (Ղարաբաղը մերն է)» էին բղավում։ Հայերի անցկացրած ցույցն իսկական հայկական տոնախմբության վերածվեց՝ երիտասարդները յարխուշտա էին պարում, շուրջպար բռնում, ՀՀ օրհներգը երգում՝ խլացնելով ադրբեջանցիների գոռում-գոչյունները։ Սուրենի խոսքով՝ ինչպես միշտ ադրբեջանցիների հետ էին նրանց թուրք եղբայրները և ադրբեջանական դրոշների կողքին ծածանում էին թուրքականը։ Սուրենը նշում է, որ ադրբեջանցիներն իրար հետ շփվում էին ռադիոկապով, և կազմակերպիչները տարբեր կողմերից հրահանգներ եին տալիս ցուցարարներին։

«Պարեցինք, ուրախացանք, երբ իրենք արդեն պետք է տուն գնային, ոստիկաններն անհասկանալի պատճառով թույլ տվեցին, որ անցնեն մեր մոտով։ Այդ ժամանակ շատ մոտ եկան, իրենցից մեկը դրոշով խփեց մեր մի տղային, ինքն էլ չուզեց տրվել սադրանքին, բայց ոչինչ չանել էլ չկարողացավ, այնպես որ ինքն էլ թքեց հարվածողի ուղղությամբ։ Ադրբեջանցիները շատ նեղված էին, այնպես որ մի քիչ ծեծկռտուք սկսվեց, իրենք ծեծը կերան ու գնացին»,- պատմում է Սուրենն ու նշում, որ ոստիկանները միջամտեցին, հանդարտեցրին բոլորին։ Հիմա արդեն ցույցն ավարտված է, երկու կողմի ցուցարարներն էլ իրենց գործերով են գնացել։

Նրա խոսքով` ընդհանուր ցույցը մոտ մեկուկես ժամ է տևել։

Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանին իրադրության վերջին սրացումից հետո հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են եղել Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում, Մոլդովայում։ Այս ամենի ֆոնին ծեծկռտուքների բազմաթիվ դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում։

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների հուզական արձագանքն էսկալացիայի հետևանք է. Պեսկով
«Խնդրում եմ` պահպանեք օրենքները». Բյուլբյուլօղլին դիմել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին
«Թույլ չենք տա». Փաշինյանը` հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին
թեգերը:
ադրբեջանցի, հայեր, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ