12:05 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տեսանյութեր

ՌԴ–ում շքերթներով, հրավառությամբ և մեծ շուքով նշել են Ռազմածովային նավատորմի օրը

Ստանալ կարճ հղումը
57 0 0

Հուլիսի 26–ին շքերթներ են կազմակերպվել Ռուսատանի տարբեր հատվածներում՝ Կամչատկայից մինչև Բալթիկ ծով: Ավանդույթի համաձայն՝ տոնն առաջինը նշել են Կամչատկայի Պետրոպավլովսկում ու Վլադիվոստոկում։ Մասնակցել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերն ու զինծառայողները:

Ծովային գլխավոր շքերթն, ըստ ավանդույթի, անցկացվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղից շնորհավորական ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանում սկսել են գերձայնային զենքով երկու սուզանավերի կառուցումը

Ավելի քան 40 նավեր անցել են Ֆիննական ծոցով, նրանց թվում է եղել նաև վերականգնված «Պոլտավա» գծային նավը։ Ծովային շքերթին հաջորդել է օդայինը: Հյուսիսային մայրաքաղաքի վրայով ավելի քան 40 միավոր ավիատեխնիկա է անցել, իսկ Սու-25-ները երկինքը ներկել են ռուսական դրոշի գույներով:

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Ծովային շքերթներ են անցկացվել նաև Սևաստոպոլում, Բալտիյսկում և Սևերոմորսկում, ինչպես նաև առաջին անգամ՝ Դաղստանի Կասպիյսկ քաղաքում, որտեղ տեղակայված Է Կասպիական նավատորմը: Իրենց մասնագիտական տոնը նշել են նաև Սիրիայում գտնվող ռուս զինծառայողները։ Նրանք շքերթ են կազմակերպել Տարտուս նավահանգստում։ Տոնակատարության ուշագրավ կադրերը` մեր տեսանյութում։

Ռուսաստանում Ռազմածովային նավատորմի շքերթին ելույթ է ունեցել ծովակալ Սերգեյ Ավագյանցը

Ըստ թեմայի

Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
թեգերը:
նավ, հրավառություն, շքերթ, Ռուսաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ