13:35 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տեսանյութեր

ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
12810

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեսանյութ է տարածել, որում երևում է ՀՀ Զինված ուժերի բարձր մարտունակությունը։

ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը` Facebook–ի իր էջում հրապարակելով տեսանյութ։

Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել է նոր մարտական հենակետ:

Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ։

Հիշեցնենք` աշխատանքային այցով Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված խնդիրներին:

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի`«քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:

Նշենք նաև, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանայի զորավարժություններ այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

Ըստ թեմայի

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք
Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում
Դավիթ Տոնոյանը նոր հենակետից հետևել է սահմանի պահպանության ընթացքին. լուսանկարներ
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Զորավարժություններ, զորամաս, Բանակ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ