13:45 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տեսանյութեր

Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստանալ կարճ հղումը
70 0 0

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում Արագածոտնի ու Շիրակի մարզում։

Կորոնավիրուսը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին չի խանգարում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է տարածել` հայտնելով, որ վերանորոգվում են միջպետական ճանապարհները։

Փաշինյանի` Facebook սոցցանցում տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ, մասնավորապես, հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի Մ-3, Մարգարա–Վանաձոր–Տաշիր–հայ–վրացական սահման միջպետական ճանապարհի Ուշի–Արտաշավան ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսին և նախատեսվում են ավարտել մինչև տարեվերջ։

Բացի այդ, Շիրակի մարզում էլ հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ–Արթիկ–Ալագյազ ավտոճանապարհահատվածի Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ հատվածը։ 4.5 կմ երկարությամբ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 15-20 տարի առաջ։ Նախատեսվում է  մինչև այս տարեվերջ ավարտել շինարարական աշխատանքներն այս հատվածում։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։ 2019 թվականին Հայաստանում վերանորոգվել և կառուցվել է մոտ 440 կմ ճանապարհ, իսկ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել 502 կմ:

Ըստ թեմայի

«Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով». սահմանամերձ Բերքաբերի ճանապարհները նորոգվում են
«Բնակիչները բողոքեն, թե ոչ, ճանապարհները կառուցվելու են». Գեղարքունիքի մարզպետ
Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար
թեգերը:
շինարարություն, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ