09:39 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տեսանյութեր

Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն

Ստանալ կարճ հղումը
82530

Sputnik Արմենիան սկսում է նոր ծրագիր` «Արի զբոսնենք Հայաստանով»։ Ծրագրի շրջանակում կփորձենք միասին տեսնել ու բացահայտել մեր կախարդական բնությունը՝ սարերը, ձորերը, լճերը և պարզապես կփորձենք Հայաստանն էլ ավելի լավ ճանաչել։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղևորվել է դեպի գյուղ Հորբատեղ։ Հորբատեղ գյուղը գտնվում է Վայոց Ձորի Եղեգնաձորի շրջանում՝ Արտաբուն գետի ափին։ Առաջին հայացքից հասարակ գյուղ է` իրար կողք կողքի շարված տների ու ցանկապատների մի ամբողջություն, բայց այստեղ անբացատրելի գեղեցիկ բնություն կա։

Գյուղի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 280 մարդ է։ Բնակիչները նշում են, որ ընտրությունների ժամանակ քվեարկողների քանակը 210-ի է հասնում։ Ասում են` գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղացիների մեծ մասը գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ է զբաղվում։

Հորբատեղի բնակիչները շատ սրտաբաց և հյուրասեր են։ Ճանապարհին հանդիպած անցորդները հրավիրում էին տուն, հյուրասիրում։ Sputnik Արմենիայի անձնակազմը գյուղում հանդիպեց հորբատեղցի Աբով պապին, նա էլ իր հերթին հրավիրեց իրենց տուն։ Պարզվեց, որ գյուղապետ Արթուր Քյարամյանի հայրն է՝ Աբով Քյարամյանը։  Համտեսեցինք նրանց թխած լավաշը, տնական պանիրն ու կանաչին, որոնց համը դեռ երկար կհիշենք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի ամսին իմ հարցին Աբով պապին պատասխանում է. «Մեր մոտ ըտենց բան չկա, օդն ու ջուրը մաքուր, առողջ ապրում ենք»։

Ի դեպ, այս գյուղը մի խնդիր ունի ՝ իրենց թարմ ու անարատ կաթնամթերքը չի վաճառվում, բայց միևնույն է դա հուսահատության առիթ չի դառնում։

Հորբատեղ գյուղը լի է ընկույզի ծառերով, նույնիսկ կան ծառեր, որ 500 տարվա պատմություն ունեն։ Գյուղապետը նշում է, որ Հորբատեղ գյուղը ընկույզի հայրենիքն է։ Գյուղի հիմնական ճանապարհը ասֆալտապատված է։

Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին, որը թվագրվում է 1692 թ.–ով։ Այստեղ նաև XIII-XIV դարերի խաչքարեր կան։

Հորբատեղ գյուղը զբոսաշրջիկները ճանաչում եմ հայտնի բնական գեյզերով։ Բնական այս ցայտաղբյուրից եկող ջուրն առողջարար է, այն արժե անձամբ տեսնել ու վայելել։

Ըստ թեմայի

Նախաքրիստոնեական գանձարան․ հայկական գյուղը պատմական գտածոների իսկական պահոց է
Լիլիթը բացահայտում է Հայաստանի թաքնված գանձերը. բլոգերի առօրյան ու արկածները
թեգերը:
բնություն, տեսանյութ, Գյուղ, Վայոց Ձոր, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ