23:37 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Տեսանյութեր

ՀՀ–ում «գերի մնացած» ճապոնացին հարգանքի տուրք է մատուցել Հիրոսիմայի ու Նագասակիի զոհերին

Ստանալ կարճ հղումը
25410

Ճապոնացի Կենսին Գերան արդեն կես տարի է` Հայաստանում է։ Նա մեր երկիր է ժամանել Jai Jagat 2020 միջազգային քայլարշավի շրջանակում։

Այսօր` վաղ առավոտյան, Երևանի Սիրահարների այգում ճապոնացի Կենսին Գերան իր հարգանքի տուրքն է մատուցել ուղիղ 75 տարի առաջ Հիրոսիմայում ու Նագասակիում ատոմային ռումբի պայթյունից զոհվածների հիշատակին։ Խոտերին նստած, դահիրա նվագող ճապոնացուն նկարել են այգու աշխատակիցները։ Տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։

«Անծանոթ ճապոնացին այսօր վաղ առավոտյան այս ձևով իր հարգանքի տուրքն էր մատուցում Հիրոսիմայում ու Նագասակիում ատոմային ռումբի պայթյունից զոհվածների հիշատակին»,–գրված է Սիրահարների այգու էջում։

Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. տեսանյութ

Նշենք, որ Sputnik Արմենիայի ընթերցողներն արդեն վաղուց են ճանաչում այս ճապոնացուն։

Ամիսներ առաջ մեր թղթակիցը Գերային հանդիպել էր Հաղարծնի տարածքում և պարզել, որ նա ծնվել ու մեծացել է Ճապոնիայում, 41 տարեկան է։ Երկու տարի առաջ է լքել հայրենիքը՝ ամբողջ աշխարհով ուխտագնացություն անելու համար։ Հետո Հնդկաստան է մեկնել, որտեղ միացել է հանուն արդարության ու խաղաղության Jai Jagat 2020 միջազգային քայլերթին։

«Շամանի» ճանապարհորդությունը շարունակվում է. վիրուսը «քշողին» նկատել են Արագածոտնում

Նշենք, որ շարժումը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հնդիկ քաղաքական և հասարակական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակի պատվին։ Մոտ 50 մարդ, այդ թվում` Կենսինը, Հնդկաստանից ոտքով հասել են Հայաստան։ Ակտիվիստները նախատեսել են ոտքով անցնել 10 երկրով, բայց չեն հասցրել։ Կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով սահմանները փակվել են։

Կենսինը դժգոհ չէ, որ այսպես է ստացվել, թեև Հայաստանում ապաստան չունի։ Հիմնականում գիշերում է վրանում, որը հենց փողոցում է բացում։ Սնվում է բանջարեղենով ու հացով կամ բարի մարդկանց հյուրասիրածով։

Հիշեցնենք` Հիրոսիման և Նագասակին ատոմային ռմբակոծության են ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին`1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին։

Միացյալ Նահանգները մինչ օրս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ այդ գործողություններն արդարացնելով «ռազմական անհրաժեշտությամբ»։

Հիրոսիմայում 90-166 հազար մարդ է մահացել, Նագասակիում` 60–80 հազար:

թեգերը:
Կենսին Գերա, Հիրոսիմա, Նագասակի, ճապոնացի, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ