21:05 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Տեսանյութեր

«Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել»․ Սերժ Սարգսյանը կպատասխանի բոլոր հարցերին

Ստանալ կարճ հղումը
160 0 0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է նշել, որ երբ գա ժամանակը, կպատասխանի հրապարակայնորեն հնչեցված բոլոր այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ նա սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին:

«Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Սարգսյանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունն անհնարին է դարձնում լրագրողների հետ մամուլի ասուլիսի կազմակերպումը, այդ պատճառով ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։

Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին Փաշինյանի հրապարակած փաստերով իրավապահներն արդեն զբաղվում են

«Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել։ Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի»,-տեսանյութում նշում է ՀՀ երրորդ նախագահը։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

«Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում». Սերժ Սարգսյանի ուղերձը

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը հայաստանյան զարգացումները ներկայացրել է ԵԺԿ–ին, Տուսկը մտահոգվել է
Ալիևները զինադադար կմուրան. Սերժ Սարգսյանը հետևել է Ամարասի վերակառուցման աշխատանքին
Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. գործում Սերժ Սարգսյանի փեսայի անունն է հոլովվում
թեգերը:
տեսանյութ, Սերժ Սարգսյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ