17:42 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Տեսանյութեր

Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը

Ստանալ կարճ հղումը
149 0 0
© Sputnik /

Ի՞նչ են ուզում ցույց տալ եվրոպացիները, կկառուցվի արդյո՞ք ռուսական գազատարը`դիտեք տեսանյութում։

ԵՄ–ն ԱՄՆ–ին դեմարշ է հղել նոր պատժամիջոցների պատճառով, որոնք նրանք մտադիր են կիրառել «Հյուսիսային հոսք 2»–ի պատճառով։  Իրենց դժգոհությունն են հայտնել ԵՄ 27 անդամ երկրներից 24-ը։ Տեղեկությունը հայտնել է Welt գերմանական պարբերականը։ Ամերիկացիների դեմ հանդես են եկել նաև այն պետությունները, որոնք նախկինում չէին հանդգնում դա անել։ Ռուս քաղաքագետներն այստեղ Վաշինգտոնին ուղղված ակնարկ են տեսնում։

Եվրոպական երկրներն ԱՄՆ–ին իրենց բողոքն են արտահայտել «Հյուսիսային հոսք 2»–ի դեմ նրանց կողմից կիրառվող նոր պատժամիջոցների հետ կապված։

ԵՄ–ի պատվիրակության և Պետդեպի տեսակոնֆերանսի ժամանակ դեմարշին 24 երկիր է միացել։ Բողոքի նոտա չեն հղել ընդամենը ԵՄ 3 պետություն, սակայն դեռ հայտնի չէ` որոնք են դրանք։

Ավելի վաղ եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։

 «Գործունեությունը, որը համապատասխանում է ԵՄ օրենքներին և միջազգային իրավունքին, և որն իրականացնում են եվրոպական ձեռնարկությունները, օրինական է։ Այդ պատճառով պատժամիջոցների կիրառումն այդ գործունեության նկատմամբ կասկածելի է»,–ասել է Սիմսոնը։

Ռուսաստանյան քաղաքագետները կարծում են, որ այս դեմարշը Վաշինգտոնին ուղղված ազդակ է, որ ԵՄ–ն մտադիր չէ հարմարվել ԱՄՆ-ի շահերին։

«Նույնիսկ զարմանալի է, որ այն երկրները, որոնք սովորաբար նախագծին դեմ են արտահայտվում (Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Ռումինիան և Խորվաթիան), այս անգամ նման բան չարեցին։ Ամենայն հավանականությամբ, Գերմանիան և ԵՄ–ն ճնշում էին գործադրել` առաջնորդվելով նրանով, որ եվրոպական խոշոր երկրները և նույնիսկ ոչ այնքան խոշորները, ինչպեսին Ավստրիան է, չեն ցանկանում կախվածության մեջ լինել ամերիկյան թանկարժեք հեղուկ գազից  և, քաղաքական նկատառումներից ելնելով, չեն ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ»,– ասել է քաղաքագետ, ՌՊՀՀ–ի դոցենտ Վադիմ Տրուխաչյովը։

«Եվրոպան այլ շահեր ունի». Ավստրիան քննադատել է «Հյուսիսային հոսք–2»–ի պատժամիջոցները

Ռուսական գազատարի նկատմամբ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր կիրառել 2019 թվականի վերջին։ Իսկ այս ամառ ամերիկացիները լրացուցիչ սահմանափակումներ կիրառեցին «Հյուսիսային հոսք 2»–ի նկատմամբ։

Պատժամիջոցներն անդրադարձան եվրոպական ընկերությունների վրա, որոնք մասնակցել են ռուսական նախագծի իրականացմանը։

Ռուսաստանը հայտարարեց, որ կարող է իր ուժերով ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2»–ը, ինչում կօգնի Nord Stream 2 AG ընկերությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ դա տեղի կունենա առաջիկայում։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

 «Մենք գնահատում ենք Բեռլինի սկզբունքային դիրքորոշումն այս բացառապես կոմերցիոն նախաձեռնության վերաբերյալ, որը կօգնի դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումների երթուղին և ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն այն գնահատականների հիման վրա, որոնք տալիս են եվրոպական երկրները, այլ ոչ այն գնահատականների, որոնք արվում են օվկիանոսի մյուս կողմից»,–ասել է Լավրովը։

«Հյուսիսային հոսք 2»–ը նախատեսում է Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա գազատարի երկու գիծ կառուցել։ Գազատարը նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ։

թեգերը:
Սերգեյ Լավրով, Գերմանիա, Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, «Հյուսիսային հոսք» նախագիծ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ